Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 02 Июня, 2024 года

Статьи

Երևանի Տարածաշրջանային N:1 պետական քելեջի տնօրենը խաղաղություն է ուզում:

Lusine Manukyan
Автор:
Lusine Manukyan
06:02, Пятница, 25 Января, 2013 года
Երևանի Տարածաշրջանային N:1 պետական քելեջի տնօրենը խաղաղություն է ուզում:

Նոր տարուց բոլորն էլ սպասելիքներ ունենք։ Յուրաքանչյուրը յուրովի։ Ես ընդամենը ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ եմ ուզում։ Խաղաղաություն բոլորիս ընտանիքներում, որովհետև չկա ընտանիքից ավելի կարևոր բան։ Հայրենիքն էլ ի վերջո հանուն ընտանիքի են սիրում։ Խաղաղություն եմ ուզում աշխատանքում։ Անգամ հիմանականում կանացի կոլեկտիվներում, ինչպիսին նաև մերն է, մարդիկ պիտի գիտակցեն, որ աշխատանքն ընդամենը աշխատանք է, այլ ոչ բռնցքամարտի բաց առաջնություն։ Ես խաղաղություն եմ ուզում մեր սահմաններում, քանզի սահմանի վրա նաև իմ ուսանողներն են կանգնած ու սահմանը նորմալ հարևանների պարագայում անգամ գիծ չի, մեր պարագայում՝ ցավոք խրամատ է։ Խաղաղություն եմ ուզում սոցիալական ցանցերում, որովհետև սա հաղորդակցման միջոց է ընդամենը և ոչ պատերազմի դաշտ սութի տղամարդկանց ու տղամարդակերպ կնանիքի համար։ Խաղաղություն եմ ուզում քաղաքական դաշտում, քանզի սեփական փորձից եմ ասում, որ չկա քաղաքական որևէ կուսակցություն, հանուն որի արժի թշնամանալ ցեղով, գեղով ու ալամ աշխարհով։ Ու էս ամենը չեմ ուզում, որովհետև մենք քիչ ենք, ու չգիտես ինչու մեզ հայ են ասում։ Ես սա ուզում եմ, քանզի կարծես մարդ ենք բոլորս։ Գիտեմ անհնար բան եմ ցանկանում։ Բայց դե երազանք ա, պահեմ, մեկ էլ հանկարծ իրականացավ

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3025 | 0 | 0
Facebook