Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

Բալի հյութի օգտակար հատկությունների մասին

23:50, Воскресенье, 29 Марта, 2015 года
Բալի հյութի օգտակար հատկությունների մասին

Լոնդոնում գտնվող գիտահետազոտական կենտրոնի մասնագետները գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին խորհուրդ են տալիս օգտագործել բալի բնական հյութ: Ինչպես պարզվել է, բալի հյութը օգնում է վերականգնել ուժերը, ինչպես նաև նվազեցնել մկանների ձգման, կոտրվածքների հնարավորությունը:

Raut.ru կայքը հայտնում է, որ մեկ շաբաթվա ընթացքում գիտնականները 10 մարզուհու օրական երկու անգամ մեկ ունցիա բալի հեղուկ էին տալիս մինչև ինտենսիվ պարապմունքներն ու դրանից հետո: Նույնքան մարդկանց այդ նույն ընթացքում տվել են այլ մրգերից պատրաստված բնական հյութեր:

Պարզվել է, որ երիտասարդ աղջիկների 90%-ը իրենց ուժերը վերականգնում էին հյութն ընդունելուց 24 ժամ հետո: Իսկ այլ հյութեր խմողների միայն 25%-ին է հաջողվել վերականգնել ուժերը: Բացի այդ, մասնագետները պարզել են, որ բալի հյութ խմողների մոտ ցանկացած տիպի վնասվածքներ ստանալու հնարավորությունը նվազել է 3 անգամ:

Հիշեցնենք, որ բալի հյութը պարունակում է հակաբորբոքային և հակաօքսիդանտային միացություններ: Բացի այդ, այն ունի ևս մեկ հատկություն, որն օգնում է ֆիզիկական վարժություններից հետո ուժերն արագ վերականգնել, մասնավորապես` կարող է նվազեցնել բորբոքային պրոցեսները, որը կապված է սրտի և մկանների հետ, ինչը հաճախ առկա է շատ պրոֆեսիոնալ մարզիկների մոտ:

Источник: www.enews.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
7151 | 0 | 0
Facebook