Идет загрузка...
Сегодня:  Среда, 01 Мая, 2024 года

Статьи

Շարմազանովը բոլորին հանգստացնում է` նախագահի հայտարարությունը չի կարող նպաստել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացմանը

23:30, Воскресенье, 29 Марта, 2015 года
Շարմազանովը բոլորին հանգստացնում է` նախագահի հայտարարությունը չի կարող նպաստել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վատթարացմանը
    
ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը բոլորին հանգստացնում է ու ասում, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները բարեկամական են, հիմնված է փոխգործակցության ու վստահելի հենքերի վրա, ու նախագահի հայտարարությունը չի կարող նպաստել հարաբերությունների վատթարացմանը:
«Մի անհանգստացեք, այդ հարաբերությունների մակարդակը բավականին բարձր է, դաշնակցային և շուտով ՌԴ Պետդումայի նախագահը երկօրյա այցով լինելու է Հայաստանում», -HayNews.am–ի հետ զրույցում ասաց Շարմազանովը` անդրադառնալով նախագահի հայտարարությանը:
    
     Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով ռուս լրագրողի հարցին, նշել էր. «ՀՀ ԶՈՒ ստեղծումից ի վեր` մենք երախտապարտ և շնորհակալ ենք մեր դաշնակցին մեզ օժանդակելու համար: Իհարկե, այս հարաբերություններում մեզ անհանգստացնում էր այն, որ ՌԴ-ն, ելնելով տարբեր պատճառներից, դրդապատճառներից, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, և այստեղ խնդիրը սպառազինության որակը չէ, խնդիրն այն է, որ մեր սահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքից»:
    
     Էդուարդ Շարմազանովը զարմանում է, թե ինչու նախագահի այս հայտարարությունը մեծ աղմուկ բարձրացրեց ու ԶԼՄ-ները սկսեցին սենսացիա փնտրել: Վերջինս հիշեցնում է, որ նախագահը Արգենտինայում էլ շատ հստակ հայտարարել էր, որ մեր հասարակությանը հետաքրքրում է Ռուսաստանի կողմից զենքի մատակարումը:
    
     Դիտարկմանը, թե նախկինում զենքի վաճառքի մասին խոսելիս ներկայացվում էր որպես բիզնես ծրագիր, Շարմազանովը նշեց, որ ոչ ՀՀ նախագահը, ոչ արտգործնախարարը ու ոչ էլ վարչապետը նման բան երբևէ չեն ասել: «Իսկ ՀՀ –ի անունից արտաքին քաղաքականության առումով պաշտոնական դիրքորոշում հայտնելու իրավունք ունեն միայն այս անձինք», -եզրափակեց ՀՀԿ մամլո խոսնակը:
Источник: Haynews.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2370 | 0 | 0
Facebook