Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 06 Мая, 2024 года

Статьи

Զորահավաք է°, ինչ է°...

DAVID
Автор:
DAVID
16:52, Понедельник, 11 Июня, 2012 года
Զորահավաք է°, ինչ է°...
     Համաձայն որոշ աղբյուրների տեղեկությունների` ՀՀ պաշտպանության նախարարությունն այս օրերին զբաղված է տարիների ընթացքում ծառայության չմեկնած տղաների հավաքագրումով: Ըստ աղբյուրի` ՊՆ-ն կրկին հետազոտության է կանչում բոլոր այն երիտասարդներին, որոնք ժամանակին բժշկական զննություն են անցել, և պարզվել է, որ ի վիճակի չեն բանակ զորակոչվել: Աղբյուրը տեղեկացել է նաև, որ ՊՆ են կանչվում այն մարդիկ, որոնք ժամանակին գումար են տվել ու հետաձգել ծառայությունը հայոց բանակում: Իսկ նրանք, ովքեր պատրաստակամություն են հայտնում գումար տալ, որպեսզի ազատվեն զորակոչից, ՊՆ-ն կտրականապես մերժում է: Աղբյուրը "անունը պահվում է գաղտնի" փորձել է տեղեկությունը ճշտել ՀՀ ՊՆ ժամանակավոր մամլո խոսնակ Մուշեղ Աղեկյանից, որն ասել է, թե ինքը նման դեպքերի ծանոթ չէ. «Եթե կոնկրետ դեպք գիտեք, ներկայացրե՛ք մեզ»: Նա նաև նշում է, որ դեպքը մեկը չէ, այս օրերին բազում այսպիսի ահազանգեր են ստացել:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
7620 | 3 | 0
Facebook