Идет загрузка...
Сегодня:  Пятница, 17 Мая, 2024 года

Статьи

Մեկնաբանությունները համացանցում. Իրավական կողմ

H.. M..
Автор:
H.. M..
16:24, Понедельник, 21 Января, 2013 года
Մեկնաբանությունները համացանցում. Իրավական կողմ

Այսօր համացանցում մեկնաբանությունները, կարծիքները կարծես հասարակական և քաղաքական նշանակությունից բացի ունեն նաև իրավական կողմ: Իր կամ ուրիշի բլոգում սոցիալական որևէ ցանցում կամ կայքում գրառում կատարող անձը պետք է հաշվի առնի, որ եթե տեքստը կամ մեկնաբանությունը վիրավորանք, ատելություն կամ զրպարտանք է, կարող է հետապնդվել դատական կարգով, իսկ դրանց հեղինակը` ենթարկվել տուգանքի: ՀՀ օրենսդրությունը չի տարանջատում, արդյոք տվյալ կայքում աշխատող լրագրողը, թե որևէ ընթերցող, այդ թվում` անանուն: Այդ գրառման պատասխանատուն ամեն դեպքում կայքն է, դա է պատճառը, որ կայքերի մեկնաբանությունները համացանցում հայտնվելուց առաջ դիտարկվում են ադմինիստրատորի կողմից, որ վերջնական որոշում է կայացնում դրանց տեղադրման վերաբերյալ:

Խնդիրն այլ է, երբ մեկնաբանությունների տիրույթն ինտեգրված է սոցիալական ցանցի, օրինակ Ֆեյսբուքին: Ըստ Մեդիամաքսի ԱՊՀ-ում Ֆեյսբուքի ներկայացուցիչ Եկատերինա Ստարոբոգոտովան 2011 թ-ին Երևանում կայացած հանդիպման ժամանակ նշել է, որ ինտեգրված մեկնաբանությունների դեպքում դրանց ողջ պատասխանատվությունը ընկնում է ընկերության վրա, և դատական հայցի դեպքում անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել ոչ, թե կայքը, այլ սոցիալական ցանցը ստեղծած ընկերությունը, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է ԱՄՆ-ում:

Ստարոբոգոտովան խորհուդ է տալիս օգտվել սոցիալական ցանցի կողմից առաջարկվող բողոքարկման գործիքներից և հավաստիացրել է , որ ընկերության մասնագետները մանրակրկիտ ուսումնասիրում են բողոքարկման ցանկացած հայտ:

Շատ դեպքերում ընթերցողները նյութի տակ անում են մեկնաբանություններ առանց մտածելու հետագա բարդությունների մասին և կարծես նրանց համար կարևոր էլ չէ կայքը իրենց արած մեկնաբանությունից կտուժի, թե ոչ: Առավել ուշագրավ դեպք էր այն, որ 2011 թ. –ի վերջին ամիսներին մեկնաբանությունների հետևանքով դատական հայցերի առումով փաստաբան Արթուր Գրիգորյանը հայց էր ներկայացրել « Հրապարակ» օրաթերթի դեմ «hraparak.am» -ում հրապարակված « քաղաքացիներն անբարեխիղճ փաստաբաննների զոհ» նյութի տակ ընթերցողների թողած մեկնաբանությունների համար:

Քանի որ ընթերցողների 6 մեկնաբանությունները վիրավորում են իր պատիվը փաստաբանը իր հասցեին արած վիրավորանքի համար օրաթերթից պահանջում էր 18 մլն դրամ, բայց 2012թ. Մարտի 7-ին դատարանը մերժել է Արթուր Գրիգորյանի հայցն ընդդեմ « Հրապարակ» օրաթերթի:

Այսպիսի դեպքերից խուսափելու համար ցանկալի է, որ կայքը որոշակի կանոններ սահմանի, թե որ դեպքում մեկնաբանությունը կամ հեղինակը կարող է արգելափակվել կայքի անձնակազմի կողմից, այդ կանոնները իհարկե մարդուն չեն սահմանափակում արտահայտվելու իրավունքից, այլ որպեսզի զերծ մնան դրանց չարաշահումներից:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5789 | 0 | 0
Facebook