Քիմ Քարդաշանի լուսանկարը զարդարում է արաբական "Hia" ամսագրի շապիկը: Ռեալիթի շոուների հայազգի աստղը հանդես է եկել արեւելյան արքայադստեր կերպարով: Գեղեցկուհու պորտֆոլիոյում այս ֆոտոշարքը կտարբերվի իր համեստությամբ, բայց` ինչ-որ չափով. "Stephane Rolland" ապրանքանիշի զգեստի լայն բացվածքը գրեթե ամբողջովին մերկացնում է նրա կուրծքը:"Այնքան ուրախ եմ, որ արդեն կարող եմ ցուցադրել ձեզ "Hia"-ի շապիկը: Այս ֆոտոշարքի համար նկարահանումները տարբերվում էին նախորդներից, բայց շատ եմ հավանում արդյունքը: Ինձ համար մեծ պատիվ է կրել նորաձեւության վարպետ Ստեֆան Ռոլանի հագուստները", - ասել է Քիմը:Նրբագեղ զգեստներն ընդգծում են 32-ամյա Քարդաշյանի թմբլիկ բարեմասնությունները` էլ ավելի ցանկալի դարձնելով այս հանրահայտ կնոջը: Բացի լուսանկարներից, առաջարկում ենք դիտել նաեւ նկարահանումների ընթացքը ներկայացնող տեսանյութ, իսկ մեկնաբանությունների հատվածում գրել ձեր կարծիքը: