Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 06 Мая, 2024 года

Статьи

Անահիտ Սիմոնյանն ու Հայկոն` մեկ շաբաթ մառախլապատ Ալբիոնում

Aid Mkrtchyan
Автор:
Aid Mkrtchyan
23:29, Пятница, 18 Января, 2013 года
Անահիտ Սիմոնյանն ու Հայկոն` մեկ շաբաթ մառախլապատ Ալբիոնում
     BRAVO.am-ը տեղեկացրել էր, որ Անահիտ Սիմոնյանն ու Հայկոն Ամանորին Լոնդոնում ելույթ ունենալու առաջարկ են ստացել: Ամուսնական զույգը եւ Գրիշա Աղախանյանը 2013 թվականը դիմավորել են Մեծ Բրիտանիայում` մեկ շաբաթ մնալով մառախլապատ Ալբիոնում: Երգիչները Նոր տարվա գիշերն իրենց երգացանկի երգերը կատարել են հանդիսատեսի համար, նաեւ զբոսաշրջիկի կարգավիճակով շրջել Միացյալ Թագավորությունում:
     Անահիտ Սիմոնյանը մեզ հետ զրույցում կիսվել է իր ճամփորդական տպավորություններով ու նշել, որ այս Նոր տարին տարբերվել է նախորդներից. "Լոնդոնի ճարտարապետությունը, շենքերի դիզայնը, արձանները, ամանորյա շատ գեղեցիկ ձեւավորումը, բարեհամբույր մարդիկ ստիպում են, որ նորից վերադառնաս: Ասում են` բրիտանացիները սառն են, քանի որ ես էլ եմ իմ բնույթով այդպիսին, այնտեղ ինձ հարմարավետ էի զգում: Ամեն ինչ գեղեցիկ էր ու յուրօրինակ, միայն մեր տղան էր պակասում":25-ամյա երգչուհին Լոնդոն ոտք դնելուց հետո սիրահարվել է այդ քաղաքին ու նորից վերադառնալու ցանկություն ունի. "Ես ամեն ինչ անելու եմ, որ մեր երեխան այնտեղ ուսում ստանա: Որոշել ենք կրկին մեկնել արդեն երկար ժամանակով, որպեսզի ողջ քաղաքն ուսումնասիրենք: Անպայման Արմանին էլ կտանենք":
     Երգիչները նաեւ այցելել են Մեծ Բրիտանիայի թագուհու թանգարանը. "Ուսումնասիրում էինք նրա նկարները, գրքերը, արձանները: Նաեւ հանդիպեցինք մի տատիկի, որը նման էր թագուհուն: Բոլորն իր հետ նկարվում էին, բայց թագուհին չէր, հասարակ տատիկ էր. դուրս գալուց հետո նստեց ավտոբուս եւ գնաց:)":Անահիտը վերադարձել է ոչ միայն դրական տպավորություններով, այլեւ հուշանվերներով. "Շատ իրեր ենք բերել` սկսած նկարներից, սառնարանի մագնիսներից մինչեւ խաղալիքներ երեխայի համար:)":
    
     Երգչուհին հավելել է, որ վերադարձից հետո ինքն էլ, Հայկոն էլ կներկայացնեն նոր երգեր, բացի այդ, այժմ զբաղվում է իր հագուստի խանութի բացման աշխատանքներով, որը նախատեսում է իրականացնել այս տարվա ընթացքում: Նյութի աղբյուրը՝http://www.bravo.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5542 | 0 | 0
Facebook