Идет загрузка...
Сегодня:  Суббота, 18 Мая, 2024 года

Статьи

Մեր սիրո գիրքը...

mamul.am mamul.am
Автор:
mamul.am mamul.am
16:06, Пятница, 18 Января, 2013 года
Մեր սիրո գիրքը...

Տե՛ս, սա մեր գիրքն է:Այստեղ մեր պատմությունն է, մեր խելառությունները, մեր արցունքները, մեր գժտությունները, ուրախ և տխուր օրերը:Հիշու՞մ ես այդ օրերը:Ես դեռ չեմ մոռացել:Տե՛ս, մենք այս գրքում ենք դեռ, նայիր ինչքան ուրախ ենք, տեսնու՞մ ես ինպես ենք իրար սիրում:Դու չես մոռացել չէ՞:Կարդա այս գիրքը, քանի դեռ չի փակվել:Կներես, բայց գրքից ամեն օր էջեր են պակասում, նրանք թռչում գնում են:Ես չեմ պոկում այդ էջերը, նրանք իրենց կամքով պոկվում են, կորչում:Դե շտապի՛ր, կարդա քանի դեռ չեն վերջացել այս էջերը:Մեր պատմությունը կմոռացվի, մեր գեղեցիկ հեքիաթը:Հիշու՞մ ես:
     Կարդա:Արա՛գ:Ես ուզում եմ փակել այս գիրքը, այն էլ պետք չէ:Միևնույն է, էջերը թռչում են, նրանք կմոռացվեն:Հիշիր ինձ, կարդա՛ նորից մեր գիրքը, այստեղ մեր պատմությունն է, այստեղ մենք ենք՝ մեր լավ ու վատ կողմերով, այստեղ մեր ձեռքերն են իրար գրկել, այստեղ իմ աչքերը արտացոլվում են քո փայլփլուն աչքերի մեջ, այստեղ մեր սրտերը բաբախում են միմյանց համար, այստեղ իմ միտքը թռչում է քեզ մոտ, այստեղ իմ մարմինը հպվում է քո տաք մարմնին, այստեղ ես ապրում եմ քո շնչով:

Ես փակում եմ այս գիրքը, էջերը կկորչեն քամու հետ միասին, մեր գիրքը կդատարկվի, ամեն ինչ կմոռացվի:Ես փակում եմ մեր գիրքը…
     Աղբյուր...http://mtqeriashxarh.blogspot.com/2012/11/blog-post_5859.html

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3526 | 0 | 0
Facebook