Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 28 Апреля, 2024 года

Статьи

Ստամբուլում փորձել են հայուհու առևանգել. ստամբուլահայերը փշերի վրա են. «Ակօս»

11:31, Понедельник, 14 Января, 2013 года
Ստամբուլում փորձել են հայուհու առևանգել. ստամբուլահայերը փշերի վրա են. «Ակօս»

Ստամբուլի Սամաթյա թաղամասում հայուհի Մարիցա Քյուչուքի սպանությունից հետո, փորձել են մեկ այլ հայուհու առևանգել, սակայն չի ստացվել. տեղեկացնումէ «Ակօս»-ը։


     Կինը ցանկացել է գնալ եկեղեցի՝ Սուրբ Ծննդյան պատարագին մասնակցելու, սակայն նրան փորձել են օգնելու նպատակով, ստիպողաբար մեքենա նստեցնել։Կինը կարողացել է հասնել եկեղեցի և դիմել ոստիկանություն։


     «Ակօս»-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Սամաթյայում հայուհու սպանությունից օրեր առաջ ևս նույն կերպ բռնություն էր գործադրվել մեկ այլ տարեց հայուհու նկատմամբ, ինչի հետևանքով նրա մեկ աչքը վնասվել էր։
    
     Պարբերականն այդ ժամանակ նշել էր, որ Ոստիկանությունն ու պատկան մարմինները կասկածելի լռում են:
    
     Առևանգման փորձի ականատեսները պատմել են, որ ծեր կնոջը մոտեցել է սպիտակ մեքենա, որում 3 մարդ են եղել։ Սկզբում հարցրել են, թե արդյո՞ք ճանաչում է Ֆաթման անունով մի կնոջ։ Ապա ասել են, որ իրենք օգնություն են բաժանում և համոզել են կնոջը նստել մեքենան։ Կինը հրաժարվել է և դժվարությամբ հասել եկեղեցի։


     Այժմ արդեն հայտնի է ոստիկանության ոչ պաշտոնական արձագանքը։ «Ակօս»-ի՝ ոստիկանության աղբյուրները տեղեկացրել են, որ իրենք ամեն ինչ անում են՝ սպանության բացահայտման համար։Դրա համար շուրջ 20 ոստիկանական խումբ է աշխատում։


     Ազգային պատկանելության պատճառով սպանության հավանականությունը, ոստիկանության համոզմամբ, շատ փոքր է։ Իսկ տարածված տեղեկությունը, թե սպանված կնոջ մարմնին դանակով խաչ է պատկերված եղել, ոստիկանությունը հերքել է։


     Թաղամասի բնակիչները, սակայն, նշում են, որ քանի դեռ այդ սպանությունն ու մյուս հանցագործությունները չեն բացահայտվել, թաղամասում հանգիստ չեն լինելու։


     «Թե' մեծահասակները, թե' երեխաները հոգեբանական խնդիրներ ունեն։ Ծեր մորս ասել ենք, որ անծանոթ որևէ մեկի հետ չխոսի», – ասել է բնակիչներից Անահիտ Ֆըրընջըն։
    
     Տեղեկությունը՝ tert.am

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3991 | 0 | 0
Facebook