Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 22 Июля, 2024 года

Статьи

Բարձրացրո՛ւ գլուխդ, հա՛յ ազգ

11:50, Четверг, 07 Августа, 2014 года
    
Բարձրացրո՛ւ գլուխդ, հա՛յ ազգ, քո ուժը քո արյան մեջ է, այլ ոչ թե զենքի, այլ ոչ թե դրսից ինչ-որ մեկի օգնական ձեռքի, քո փրկությունը դու ինքդ ես, քո արի զավակներն ու քո զոհողության պատրաստ յուրաքանչյուր ներկայացուցիչն է: Ինչքան ուզում ես թերթիր քո պատմության քառուղիների էջերը, թեկուզ և միշտ հալածված ու տրորված, բայց միշտ հաղթանակած ես, հաղթանակած ես այն սիրով ու նվիրվածությամբ, որ ապրում է քո հոգում դեպի քո փոքրիկ, բայց թանկ հայրենիքը: Այո՛, քո պատմության ամեն էջն արյան գույնով է ողոված, բայց դրանցից յուրաքնաչյուրը պսակված է քո անկոտրում, անսասան ու աներեր կամքով, քո աներևակայելի ուժով ու խելացիությամբ, քո տարիների հավատարմությամբ դեպի քո ընտանիքը, բնօրրանը ու այն տարածքը, որը դեռ հնուց ի վեր միշտ ասպատակվել, թալանվել ու փոշոտվել է թշնամիների անգթությունից, բայց որը երբևէ չի հանձնվել նահանջի պատրաստակամությանը: Դեռ պատմությունն ու դառը ճակատագիրն են մեզ սովորեցրել լինել ներող, բայց ոչ զիջող, լինել խոնարհ, բայց չխոնարհվել երբեք թշնամու սրի առաջ, լինել խաղաղասեր, բայց միայն ոգու արիությամբ այդ խաղաղությանը հասնելուց հետո, լինել արդար ու անաչառ, ինչքան էլ ոսոխը խորամանկությամբ ու դավադրությամբ փորձի հասնել իր ուզածին, մեզ Աստված է սովորեցրել լինել հավատով պսակված ժողովուրդ ու պարտություններն են մեզ դաս տվել` ցանկացած իրավիճակում մնալ ՄԱՐԴ: Մենք այսօր գոյություն ունենք ու կունենանք, ՀԱՅ ազգը դեռ երկար, հավերժական ճանապարհ ունի անցնելու ու մեր յուրաքնչյուրիս պարտքն է այդ ճանապարհին չկորցնել մեր ազգային դիմագիծն ու հային բնորոշ բոլոր առանձնահատկությունները: Մեր պարտքն է հաջորդ սերունդներին փոխանցել մի հայրենիք, որը դավաճանված չէ իր ազգի կողմից, պահպանված, պաշտպանված ու արիացած է իր զավակներով:
     Բարձրացրո՛ւ գլուխդ, հա՛յ ազգ, հոգնելու ու հանձնվելու ժամանակ չկա, հայրենիքն ու մեր տունը մեր կարիքն ունեն...մենք պարտավոր ենք ՀԱՅ մնալ, մենք արժանի ենք ապրելու, մենք պիտի աշխարհին ապացուցենք, որ թեև քիչ ենք, բայց մենք գիտենք գնահատել մեր անցյալը ու կարող ենք քայլել այն ճանապարհով, որով մեզ է հասել մեր բոլորիս տունը՝այն փոքրիկ տարածքը, որի պաշտպանության համար այսօր կոչված է մեզնից յուրաքանչյուրը:
Источник: հեղինակային
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3831 | 0 | 0
Facebook