Սերն ու Բաժանումը
13:09, Вторник, 20 Мая, 2014 года
Нравится
0
Не нравится
0
1465 | 0 | 0 | 0
Սերն ու Բաժանումը գրազ եկան.... Անտառի եզրին կանգնած էին Սերն ու Բաժանումը... Նրանք հիացած նայում էին սիրահարված զույգին... -Գրազ կգամ, որ ես կբաժանեմ նրանց, -ասաց Բաժանումը: -Լավ, -պատասխանեց Սերը, - միայն թույլ տուր մի ակնթարթ մոտենալ նրանց: Բաժանումը համաձայնվեց: Սերը մոտեցավ զույգին, դիպավ նրանց, քնքշորեն նայեց նրանց աչքերի մեջ ու տեսավ, թե ինչպես նրանց մեջ առկայծեց կրակը... Սերը հետ եկավ ու ասաց. «Հիմա Ձեր հերթն է»: Բաժանումը պատասխանեց. «Ոչ, հիմա չեմ կարող նրանց անջատել... Նրանց սիրտը լի է սիրով... Ես ավելի ուշ կգամ»: Անցնում է որոշ ժամանակ: Բաժանումը այցելում է զույգին` հույսով, որ Սերն անցած կլինի արդեն... Մտնում է տուն ու տեսնում, թե ինչպես են երիտասարդ ծնողները խաղում իրենց փոքրիկի հետ... Բաժանումը նրանց աչքերում Երախտագիտւթյուն տեսավ... Շուռ եկավ` շշնջալով. «Ես հետո կգամ»: Անցավ ժամանակ: Նա նորից այցելեց զույգին: Տանը աղմկում էին երեխաները: Հայրը հոգնած տուն էր վերադարձել աշխատանքից: Մայրը հանգստացնում էր երեխաներին: Բաժանումը համոզված էր, որ հիմա անպայման կբաժանի նրանց... Չէ՞ որ Սերն ու Երախտագիտությունը վաղուց վերացել էին նրանց սրտերում... Բայց նայելով նրանց աչքերի մեջ` տեսավ Հարգանք և Փոխըմբռնում... -Ես ավելի ուշ կայցելեմ, - բարկացկոտ նետեց Բաժանումը: Անցավ ժամանակ: Նորից այցելեց զույգին Բաժանումը: Նայեց նրանց աչքերի մեջ... Հիասթափված հոգոց հանեց. ..Նա նրանց աչքերում Վստահություն տեսավ: Հեռացավ` նորից վերադառնալու պայմանով... Անցավ ժամանակ... Նորից եկավ Բաժանումը... Մտնելով տուն` տեսավ ծերացած մի կնոջ... Ուզում էր նայել նրա աչքերի մեջ, բայց կինը վեր կացավ տեղից ու դուրս եկավ տանից... Բաժանումը գնաց նրա հետևից... Կինը այցելում էր ամուսնու շիրիմին... -Երևում է` ես ուշացել եմ, - մտածեց Բաժանումը, -և ժամանակն է իմ փոխարեն արել իմ գործը... Վերջին անգամ նայելով արտասվող ծեր կնոջ աչքերի մեջ` նա տեսավ այնտեղ Հիշողություն... ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ - Սիրո, Երախտագիտության, Հարգանքի, Փոխըմբռնման ու Վստահության... |
+6 °C |
+6 °C
+20 °C
|
Завтра +21 °C |