Երաժշտաբուժությունը առաջադեմ ու պրագմատիկ մարդկանց համար մի տեսակ ծիծաղելի է հնչում, ոչ իրատեսական ու անարդյունավետ: Բայց ապացուցված է, որ երաժշտությունը ավելի մեծ ազդեցություն ունի մադու վրա, քան կարելի է պատկերացնել: Գոյություն ունեն երաժշտական գործեր, որոնք ոչ միայն պարտադիր է լսել, այլև դրանք օգտակար են առողջության համար: Երաժշտությունը մարդկանց վրա ազդում է տարբեր ձևերով` բարձրացնում է տրամադրությունը, երջանկություն պարգևում և հանգստացնում: Շատերը ունեն իրենց նախընտրած երաժշտությունը, որը օգնում է նրանց կյանքի տարբեր իրավիճակներում: Երաժշտությունը ազդում է մարդկանց ֆիզիկական և հուզական տրամադրության վրա:
Aroxj.am-ը ներկայացնում է, թե որ երաժշտական գործիքը, որ օրգան-համակարգերի համար է օգտակար:
Լարային գործիքներ- սրտանոթային հիվանդությունների ժամանակ
Կիթառը, ջութակը և այլ լարային գործիքները դրական են ազդում սրտանոթային համակարգի վրա: Դրանց հնչյունները մարդու մոտ արթնացնում են կարեկցանքի զգացում:
Ստեղնաշարային գործիքներ-հոգեկան առողջության և որոշ ներքին օրգանների
Այն ներդաշնակեցնում է մարդկային հոգեբանությունը, կայունացնում միզապարկի, երիկամների աշխատանքը: Դրա հնչյունները պատասխանատու են ուղեղի համար: Երբ հնչում է երաժշտությունը էներգիայի հոսքը անցնում է ողնաշարի երկայնքով:
Փողային գործիքներ-շնչառական խանգարումների ժամանակ
Այդ գործիքները կարգավորում են շնչառական համակարգի աշխատանքը, մաքրում թոքերը և բրոնխները, բարելավում արյան շրջանառությունը:
Հարվածային գործիքներ-սրտի աշխատանքի խանգարման ժամանակ
Հարվածային գործիքները դրական ազդեցություն ունեն օրգանիզմի վրա: Դրանք բուժում են լյարդը, բարելավում սրտի աշխատանքը և արյան շրջանառությունը:
Դասական երաժշտություն-կարգավորում է ուղեղի աշխատանքը և բուժում ռեմատիզմը
Ուսումնաիրություններից հետո գիտականորեն ապացուցվել է, որ դասական երաժշտությունը, ինչպիսիք են` Բեթհովենի, Մոցարտի, Վիվալդիի և մի շարք այլ հանճարների գործերը, կարող են զարմանալի ազդեցություն ունենալ մարդկանց վրա:
Եթե ունեք երաժշտական այլ նախասիրություններ, դա խնդիր չէ: Գրեթե բոլոր երաժշտական ոճերը դրական ազդեցություն ունեն առողջության վրա, դրանք վերացնում են մկանային լարվածությունը, մեծացնում ակտիվությունը, թարմացնում ուղեղը և թուլացնում սթրեսը: