ԹԵՐԹ.am-ը գրում է.
Ամերիկացի սկանդալային երգչուհի Մայլի Սայրուսը հիվանդանոց է տեղափոխվել, հայտնում է Reuters-ը: Դրա հետևանքով հետաձգվել է երգչուհու՝ Կանզասում այսօր կայանալիք համերգը:
Ըստ աղբյուրի՝ Սայրուսը հիվանդանոցում է հայտնվել հակաբիոտիկների հետևանքով ուժեղ ալերգիկ ռեակցիայի բերումով:
21-ամյա երգչուհու համար բժիշկները բուժհանգիստ են սահմանել Կանզասի Sprint Center-ում: Մայլին Twitter-ում տարածել է իր լուսանկարը հիվանդանոցից և ներողություն խնդրել երկրպագուներից:
Այս ամիս նա արդեն հետաձգել էր իր մեկ այլ համերգ՝ գրիպի պատճառով:
Մինչ հունիս նախատեսված է Սայրուսի 60 շոու Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում: