Միջազգայնորեն, աշխարհում բարձր որակավորում ունեցող ՏՀՏ մասնագետների պակասը գերազանցում է երկու միլիոնը, և չնայած այս պարզ առավելությանը` շատ աղջիկներ երբևէ չեն էլ մտածում ՏՀՏ կարիերայի մասին:
2010թ. Հեռահաղորդակցության միջազգային միությունն ընդունեց բանաձև` նշելու յուրաքանչյուր տարվա ապրիլի չորրորդ հինգշաբթի օրը, որպես ''ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օր'':
''ՏՀՏ ոլորտի աղջիկների օրը'' 2012թ. կնշվի Նյու Յորքում, ազգային միջոցառումներ կկազմակերպվեն Բելգիայում, Հունգարիայում, Իտալիայում, Լեհաստանում, Շվեյցարիայում, Իսպանիայում, Ավստրալիայում, Չեխիայում, Գերմանիայում, Լյուքսենբուրգում և այլուր:
''ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օրն'' այս տարի կնշվի նաև Հայաստանում: ''Աղջիկները կարող են զարգացնել ՏՀՏ-ն'' ֆորումը տեղի կունենա ապրիլի 26-ին`Հայաստանի Ամերիկյան Համալսարանում,
Բաղրամյան 40:
Ֆորումում ելույթ կունենան ՏՀՏ ոլորտի կրթության, գիտության, կառավարության, արտադրության բնագավառների հաջողակ կանայք` ներկայացնելով իրենց անցած ճանապարհը և հաջողության գաղտնիքները: Ֆորումում նաև կհանձնվեն մրցանակներ տարբեր անվանակարգերում` Հայաստանի ցանցային ծառայություններ մատուցող առաջատար օպերատորը ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերության հովանավորությամբ:
Ձեր մասնակցությունը հաստատելու համար, կարող եք լրացնել կցված մասնակցության հայտը և ուղարկել info@armindia.amհասցեին մինչև ապրիլի 23, 2012:
Մրցույթի պայմաններն ու հարցերը ևս նշված են Մասնակցության հայտում: