Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 01 Июля, 2024 года

Статьи

«Պետական Գործիչներին» վստահում են լավագույնները

16:43, Воскресенье, 16 Марта, 2014 года
     2014թ-ի մարտի 15-ից «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոց» հասարակական կազմակերպությունը վերսկսեց իր փուլային ու անվճար դասընթացները` այս անգամ որպես դասավանդվող առարկաներ կարևորելով «Քաղաքական PR և մարքետինգ» ու «Բանավեճի մշակույթ և ռազմավարություն» առարկաները:
    
     Մեր գործունեության եռամյա փորձը, ինչպես նաև որակյալ մասնագետներ ու գիտելիքներ ապահովելու մեր հարուստ կենսափորձը այս անգամ մեր դպրոց էր ներգրավվել ՀՀ լավագույն ԲՈւՀ-երի առաջադեմ ուսանողների, ովքեր իսկապես կարևորում են ոչ ֆորմալ կրթությունն ու նրա ընթացքում ձեռք բերված գործնական հմտությունները:
    
     Այն հանագամանքը, որ դասընթացի մասնակիցներից շատերն արդեն իսկ աշխատում են կոնկրետ ոլորտներում, որտեղ իրենք առնչվում են մեր մատուցած գիտելիքների ու փորձի հետ գործնականում, մեր Դպրոցի մասնագետներին պարտավորեցնում է կատարել իրենց լավագույնն ու օգտագործել իրենց կարողության առավելագույնը՝ ապահովելու համար առավելագույն պրակտիկ և կիրառական գիտելիքներ ու հմտություններ:
    
     «Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի» գործունեության համար բավականին արդյունավետ կարող է լինել համագործակցությունը ԲՀԿ Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնի և «Խարիզմա» Հ/Կ-ի հետ: Վերջինիս հետ 2014թ-ի փետրվարից ձեռք բերված համագործակցության շնորհիվ նշված Հ/Կ-ի ղեկավար Արմինե Դավթյանը և մասնագետ Լուսինե Իգիթյանը երեք ամիս տևողությամբ կդասավանդեն «Բանավեճի մշակույթ և ռազմավարություն» առարկան:
    
     Շնորհակալություն ենք հայտնում մեր հետ անշահախնդրորեն համագործակցող «Խարիզմա» Հ/Կ-ի ներկայացուցիչներին, Կրթական-Քաղաքական Ծրագրերի Կենտրոնի վարչակազմին և բոլոր դասավանդողներին:
    
     Շնորհավորում ենք մեր դասընթացներին նոր ընդգրկված բոլոր ուսանողներին՝ մաղթելով հաջող ուսումնառություն և ուշագրավ բանավեճեր:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2896 | 0 | 0
Facebook