Идет загрузка...
Сегодня:  Среда, 01 Мая, 2024 года

Статьи

Պարի հոգեբանական հիմքը . .

K a rEN U-yAn
Автор:
K a rEN U-yAn
21:32, Суббота, 24 Ноября, 2012 года
Պարի հոգեբանական հիմքը . .
     Եթե դիտարկենք պարը սոցիալ–հոգեբանական տեսակետից, ապա կնկատենք որ այն իր մեջ պարունակում է շատ մեծ քանակությամբ ինֆորմացիա անձի, նրա անհատական առանձնահատկությունների, և արտաքին աշխարհի հետ փոխազդեցությունների մասին: Անձի անհատական առանձնահատկությունները երևում են նրանում, թե ինչպես է նա մատուցում պարը, նրա դիրքը: Ինֆորմացիայի այդ պաշարը ընկալվում և գնահատվում է անգիտակցական մակարդակում: Օրինակ պարը կարող է լինել շատ դինամիկ, կրքոտ և ուրախ, սակայն եթե այն մատուցվում է անհետաքրքիր, ապա մենք մտածում ենքոր տվյալ անձը չի համապատասխանում այդ պարին: Լինում է նաև հակառակը, երբ անձը կարող է իր վրա կրել ցանկացած կերպար: Դա հարուստ ներաշխարհով կոգնիտիվ բարդ մարդու իրավիճակ է: * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * * Անձի անհատական առանձնահատկությունները երևում են նրանում, թե ինչպես է նա մատուցում պարը, նրա դիրքը: Ինֆորմացիայի այդ պաշարը ընկալվում և գնահատվում է անգիտակցական մակարդակում: Օրինակ պարը կարող է լինել շատ դինամիկ, կրքոտ և ուրախ, սակայն եթե այն մատուցվում է անհետաքրքիր, ապա մենք մտածում ենքոր տվյալ անձը չի համապատասխանում այդ պարին: Լինում է նաև հակառակը, երբ անձը կարող է իր վրա կրել ցանկացած կերպար: Դա հարուստ ներաշխարհով կոգնիտիվ բարդ մարդու իրավիճակ է: Անձի անհատական առանձնահատկությունները իր մեջ ներառում են նաև կոմունիկատիվ ընդունակությունները: Հոգեբանները առաձարկում են հաղորդակցման ուսումնասիրման մի քանի եղանակ՝ թեստերի միջոցով ուսումնասիրել կամ պարզապես դիտել մարդու վարքը շրջապատում շփման ժամանակ: Եվ կարելի է պարզապես դիտել թե ինչպես է մարդը պարում, շարժվում երաժշտության տակ, ոչ ֆորմալ միջավայրում խնջույքի ժամանակ: Արդյունքում գեղեցիկ և լավ պարող մարդու կոմունիկատիվ ընդունակությունները նշանակալիորեն կտարբերվեն այն մարդու կոմունիկատիվ ընդունակություններից, որը լուռ ու մունջ կանգնած է անկյունում և ռիսկ չի անում հրավիրել ինչ որ մեկին պարելու: Պարի մեջ արտահայտվում է անձի պատրաստակամությունը արտաքին աշխարհին, կյանքում էքստրավերսիվ դիրքորոշումները, ձգտումը դեպի նորը: Սակայն ներքին հուզական երանգավորումը նույնպես թողնում է իր ազդեցությունը պարի վրա: * * * * * * * * * * * * Վերը նշվածը կարելի է օգտագործել անձին գնահատելիս այս կամ այն չափանիշներով, ինչպես նաև կոռեկցիոն մեթոդներում այն հիմքի վրա, որ հոգեկանը, ֆիզիկականը և հուզականը դա մեկ ամբողջության երեք կողմն է, և նրանք միմյանց հետ փոխկապակցված են: Եվ մի կողմի շնորհիվ միշտ կարելի է ներազդել մյուս երկուսի վրա: Օրինակ՝ եթե մարդուն սովորեցնել գեղեցիկ և ներդաշնակ պարելուն (ֆիզիկական ասպեկտ) կարելի է բարձրացնել ինքնագնահատականը (հոգեբանական ասպեկտ) և բարձրացնել տրամադրությունը (հուզական ասպեկտ): Այդ մեթոդիկ շատ լավ տիրապետում է արտ–թերապիան: Հոգեբանները քաջատեղյակ են, որ մարդու հուզական երանգավորումը կարելի է տեսնել պարելու ժամանակ որպես անգիտակցականի դրսևորում: Այսինքն՝ մարդը իր հուզականությունը լիցքաթափում է պարի միջոցով: Արդյունքում փոխվում է իր ֆիզիկական վիճակը, տեղի է ունենում ադրենալինի "ներարկում" արյան մեջ, մարմնում առաջանում է հոգնածություն և բավարարվածություն, հոգեկանում հանգստություն: Մարդուն այլևս չի հուզում պռոբլեմային իրավիճակը, նա ազատվում է սթրեսից:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
7307 | 0 | 0
Facebook