Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

Յոգայի ուսմունքը . .

K a rEN U-yAn
Автор:
K a rEN U-yAn
18:51, Среда, 21 Ноября, 2012 года
Յոգայի ուսմունքը . .
     Յոգան (ճանապարհ) փիլիսոփայության դպրոց է, որը հիմնադրել է Պատանջալին մոտ մ.թ.ա. 700 թվականին: Յոգաներն ունեն տարբեր աստիճաններ:
     Կարմա Յոգայի, այսինքն պատճառի և հետևանքի օրենքի գաղափարները պահպանված են բոլոր ժողովուրդների մոտ: Դրանք արտահայտված են ժողովուրդների ազգային կրոններում, ավանդապատումներում, ասացվածքներում: Մենք բոլորս էլ միշտ օգտագործում ենք «Ինչ կցանես, այն կհնձես», «Ով ինչ անի իրեն կանի», քրիստոնեության մեջ «Մի' արա այն, ինչ չես ուզենա անեն քեզ»:
     Բհակտի Յոգան մարդուն կատարելության տանող ամենաբնական և իրական ճանապարհն է, համենայն դեպս այդպես են պնդում Բհակտա Յոգերը, որորվհետև այն Սիրո Յոգան է:
     Ժնանա Յոգա բառացիորեն նշանակում է գիտելիք, էզոթերիկ իմաստով` բարձրագույն կամ աստվածային գիտելիք` ձեռք բերված Յոգայի միջոցով: Այս Յոգան քննում է տիեզերքի և մարդու առաջացման հետ կապված հարցերը, որոնց պատասխանները, ինչպես ցույց տվեց պատմությունը, մարդիկ արդպես էլ չգտան և մինչ օրս էլ փնտրում են:
     Ռաջա Յոգան առաջարկում է ուսումնասիրել էությունը` դուրս գալով ներքին աշխարհից, և դրա միջոցով ղեկավարել և' ներքին, և' արտաքին աշխարհները:
     Ամենացածր աստիճանն է Հաթհա Յոգան, որն ամենատարածվածն է: Այն ավելի շատ զբաղվում է ֆիզիկական մարմնով: Հաթհա Յոգայի վարժությունները դժվար են, և կարևորն այն է, որ նրանք չեն հասցնում հոգևոր կատարելագործման: Այդ Յոգայի արդյունքը երկարակեցությունն է: «Բանյան ծառը ապրում է 5000 տարի, բայց նա միայն ծառ է: Եթե մարդը ապրում է երկար, նա նույնպես միայն առողջ կենդանի է». ասում է Սվամի Վիվեկանանդան:
     Ագնի Յոգան (Ագնի` սանսկ. - կրակ)` Յոգաներից ամենաբարձրը, որը սինթեզեց բոլոր ուսմունքները և Յոգաները, ասում է. «Նրանք նույնն են, նրանք բոլորը Միասնական Տիեզեական Իմաստության հատվածներ են: Ժամանակն է նրանց միավորել, որպեսզի միավորված լինի մարդկանց մտածողությունը, և մարդն էլ իր հոգին պատկերացնի Տիեզերական ոգուն համաձույլ, Ամբողջի մեջ և կլինի Ներդաշնակություն, Խաղաղություն, Իմաստություն»: Անգի Յոգան շեշտը դնում է մարդու գիտակցության ընդլայնման և բանականության զարգացման վրա` պահանջելով կամքի մեծ դրսևորում, որոնք հետո կմիավորվեն զգայաիմացության մեջ: Ճշմարտությանը հասնելու այս միակ ճանապարհը պետք է համընթաց լինի բարոյագիտության էթիկայի հետ, այն էլ Կենդանի: Մարդու ողջ գործունեությունը ուղղված է ի բարօրություն մարդկանց:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
7362 | 2 | 0
Facebook