Идет загрузка...
Сегодня:  Среда, 01 Мая, 2024 года

Статьи

Ի՞նչ է վիրավորվածությունը . . Ինչպե՞ս ներել վիրավորանքը և ինչո՞ւ է դա անհրաժեշտ . .

K a rEN U-yAn
Автор:
K a rEN U-yAn
11:18, Вторник, 20 Ноября, 2012 года
Ի՞նչ է վիրավորվածությունը . . Ինչպե՞ս ներել վիրավորանքը և ինչո՞ւ է դա անհրաժեշտ . .
     Վիրավորանքն առաջանում է այն ժամանակ, երբ խախտվում են մեր նորմերը` որոշակի պատկերացումները, թե ինչպես պետք է լինի, ինչն է թույլատրելի և ինչն է ճիշտ: Դրա համար էլ տարբեր մարդիկ վիրավորվում են տարբեր բաներից, քանի որ նորմերը, որպես դաստիարակության արդյունք, բոլորի մոտ տարբեր են:
     Վիրավորվածությունը երբեք դատարկ տեղում չի առաջանում: Մեզ կարող է թվալ, որ մենք առանձնապես ոչինչ չասեցինք, իսկ մյուս մարդու համար մեր խոսքերը նրա լավի ու վատի մասին պատկերացումների ճչացող խախտում էին:
    
     Ինչո՞ւ է դժվար ազատվել այդ զգացողությունից: Ինչո՞ւ է վիրավորվածությունն ապրում տարիներով և դրա հետ մեկտեղ չի կորցնում իր ուժը:
    
     Մեր զգացողություններից և հոգեվիճակներից յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը և կատարում է կարևոր ֆունկցիա: Եվ ոչ միշտ տեսանելի ու հասկանալի: Վիրավորվածությունն էլ բացառություն չէ: Հաճախ միայն վիրավորվածության միջոցով մենք կարողանում ենք բավարարել որոշակի պահանջմունքներ և ցանկություններ, որոնք ունենք, բայց որոնք չեն կարող բավարարվել կառուցողական եղանակով:
    
     Ինչո՞ւ ենք մենք վիրավորվում
    
     Ահա ամենատարածված գործառույթները, որ կատարում է վիրավորվածությունը.
     Վիրավորվածությունն էներգիա է տալիս սեփական համոզմունքներն ու արժեքները պաշտապանելու: Երբեմն, միայն ուժեղ վիրավորվածություն զգալով, մարդը սկսում է պաշտպանել իր իրավունքները: Վիրավորությունը նրան բարոյական իրավունք է տալիս ակտիվորեն պաշտպանվելու: Ուժեղ վիրավորվածությունն օրինականացնում է ագրեսիան:
     Վիրավորվածությունը թույլ է տալիս մարդու հետ հարաբերությունների մեջ մնալ: Հնչում է ինչպես պարադոքս, բայց դա փաստ է: Մեզ վիրավորած մարդն ապրում է մեր հիշողություններում և երբեմն ոչ մեկ տասնամյակ: Վիրավորվածությունը թույլ չի տալիս մոռանալ նրան և այդ կերպ նաև երբեք չբաժանվել նրանից:
     Վիրավորվածությունը թույլ է տալիս լիովին օրինական ճանապարհով վերդառնալ մանկություն, մեր վրայից գցել ամեն տեսակ պատասխանատվությունը` կատարվելիքի հետ կապված, ստանալ հոգատարություն և պաշտպանվածություն: Մեզանից յուրաքանչյուրը, երբեմն, ցանկություն ունենում է լինել երեխայի դիրքում, որպեսզի հանգստանա մեծ կյանքից: Վիրավորվածությունն ընձեռում է նման հնարավորություն:
     Վիրավորվածությունը կենդանացնում է զգացմունքները, հնարավորություն է տալիս ոչ միայն դրանք ապրել, այլ նաև ցույց տալ դա ուրիշին և այդպես դառնալ ավելի մոտ նրան: Վիրավորվածությունն ընդհանրապես մերձության ինդիկատոր է . չէ՞ որ ինչքան մարդը մոտ է մեզ, որքան ավելի մեծ կարևորություն ունի նա մեզ համար, այնքան ավելի խորն ենք նրանից վիրավորվում:
    
     Իհարկե, սրանք վիրավորվածության բոլոր գործառույթները չեն: Բայց թվարկվածներն էլ բավական են, որպեսզի հասկանանք` վիրավորվածությունը հաճախ մեզ ուղղակի անհրաժեշտ է: Եվ ազատվել նրանից կարելի միայն հասկանալով` ի՞նչ գործառույթներ է նա կատարում և ինչպե՞ս կարելի է նույն խնդիրն ավելի կառուցողական ճանապարհով լուծել:
    
     Վիրավորվածություն. ինչո՞ւ է պետք ներել
    
     Վիրավորվածությունը, ինչպես արդեն ասացի, քայքայիչ զգացողություն է: Այդ թվում, քայքայում է ոչ միայն հոգեկանը, այլ նաև մարմինը և կյանքն ընդհանրապես: Շուտ վիրավորվող մարդիկ հաճախ են հիվանդանում անգինայով, սրտանոթային համակարգի հիվանդություններով: Երբեմն չարորակ ուռուցքների առաջացումը կապված է լինում հնացած խորը վիրավորանքի հետ:
     Մարդը, ով հաճախակի է վիրավորվում, հեշտությամբ է հայտնվում մենակության մեջ. Նրան դժվար է մարդկանց հետ, և մարդկանց էլ հեշտ չէ նրա հետ: Բացի դրանից, վիրավորվող մարդը հակված է անտեսել իր պահանջմունքները և, հետևաբար, չի կարող ստանալ մարդկանցից ու կյանքից այն, ինչն իրոք իրեն անհրաժեշտ է:
    
     Ինչպե՞ս ազատվել վիրավորվածությունից
    
     Այսպես, ինչպե՞ս սովորել ներել վիրավորանքը: Դրա համար անհրաժեշտ է մի քանի քայլ կատարել.
     1. Կոնկրետացում: Պետք է հասկանալ` կոնկրետ ինչի՞ց եք վիրավորվել: Պարզել կոնկրետ գործողությունը, որը ազդեցություն է ունեցել ձեր և ձեր զգացմունքների վրա:
     2. Պարզել վիրավորվածության գործառույթը: Դրա համար պետք է պատասխանել «ինչո՞ւ է այս վիրավորվածությունն ինձ պետք » հարցին: Եվ հետո, հնարավորինս այլ ճանապարհներով փորձել իրականացնել այդ գործառույթը:
     3. Պարզել խախտված նորմը, արժեքը, համոզմունքը և փորձել պատասխանել «Կարելի՞ է արդյոք ապրել առանց այդ նորմի», «Կարելի՞ է այն փոխել» հարցերին:
     4. Ներել վիրավորանքը: Այսինքն` ընդունել նոր նորմը. ընդունես ինքդ քեզ, ընդունել ուրիշին, ընդունել այս աշխարհը:
    
    
  • Այսկերպ, ներել վիրավորանքն առաջին հերթին նշանակում է` պետք է փոխվես ինքդ:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
7909 | 1 | 0
Facebook