Идет загрузка...
Сегодня:  Среда, 01 Мая, 2024 года

Статьи

Կյանքը թեթև դարձնելու 10 մեթոդ . .

K a rEN U-yAn
Автор:
K a rEN U-yAn
19:29, Понедельник, 19 Ноября, 2012 года
Կյանքը թեթև դարձնելու 10 մեթոդ . .
     1. Աշխատանք-հոբբի
     Մեր կյանքը ոչ մի բան այդ քան չի բարդացնում, որքան չսիրած աշխատանքը: Իհարկե, աշխատանքը փոխելն այդքան էլ հեշտ չէ: Սակայն դատիր ինքդ. մասնագիտական գործունեությունը, որը դու չես սիրում, ոչ միայն թույլ չի տալիս, որ դու աճես ու հոգևոր (միգուցե և ֆինանսական) բավականություն ստանաս, այլ նաև վնասում է շրջապատի մարդկանց: Քո աշխատանքի արդյունքները, ամեն դեպքում, ազդում են այն ընկերության հաջողությունների վրա, որում դու աշխատում ես, ինչպես նաև ազդեցություն են թողնում այն մարդկանց վրա, որոնց հետ դու շփվում ես գործի բերումով: Իսկ եթե աշխատանքի նկատմամբ ոգևորություն, ցանկություն և սեր չկա, ապա հաջողության մասին կարելի է մոռանալ:
     Այնպես որ, մի՛ վախեցիր թողնել չսիրած աշխատանքը և գտնել այնպիսին, որն ավելի դուր կգա քեզ:
    
     2. Ծիծաղ
     Ծիծաղը շատ էֆեկտիվ և հաճելի դեղամիջոց է: Այն օգնում է հաղթահարել սթրեսն ու վախը, օգնում է ընդունել սեփական անձն ու շրջապատի մարդկանց` իրենց թերություններով և առավելություններով հանդերձ, սկիզբ է դնում ոգևորությանը և ձևավորում պոզիտիվ հայացք աշխարհի նկատմամբ: Մեզանից շատերը օրվա մեջ շատ քիչ ժամանակ են հատկացնում ծիծաղին, և դա վտանգավոր է:
     Հիշե՛ք, առաջինը, ինչ պետք է հագնել առավոտյան` ժպիտն է: Ու եթե դու այսօր ոչ մի անգամ չես ծիծաղել, ուրեմն դու այսօր չես ապրել:
    
     3. Հեռուստացույց
     Եթե հեռուստացույց ունես, ապա ավելի լավ է այն դեն նետես, կամ էլ լուրջ «հեռուստաալիքային ռեստավրացիայի» ենթարկես: Ցավոք սրտի, հեռուստացույցն այսօր վեր է ածվել մեր ժամանակը անօգուտ խժռող մեքենայի: Իհարկե, կարիք չկա լիովին հրաժարվել ժամանակակից տելեկոմունիկացիայից, բայց անհրաժեշտություն էլ չկա հեռուստացույցի ստրուկը դառնալու:
     Նայե՛ք հեռուստացույց օրվա մեջ ընդհամենը երկու ժամ, կամ որ ավելի լավ է ավելի քիչ և այնպիսի հաղորդումներ ու ֆիլմեր, որոնք դրական ազդեցություն են թողնում ձեր վրա, օգնում են ընդարձակել հոգևորի և մտավորի սահմանները:
    
     4. Ինտերնետ
     Մեր օրերում, երբ որևէ մեկն ասում է, որ ինքը հեռուստացույց չի դիտում, ամենայն հավանականությամբ, դա նշանակում է, որ նա տանը ինտերնետ ունի և իր ժամանակի անօգուտ վատնումը հանձնել է ինտերնետին, և անիմաստ այն ամենը, ինչ նա կարող էր ստանալ հեռուստատեսությունից, ստանում է ինտերնետից: Այնպես որ, եթե ձեր կողմից հաճախ այցելվող կայքերը նույնպես ունեն ֆիլտրացման կարիք, ապա մի՛ հապաղեք, քանի որ քանի դեռ դուք հապաղում եք, ժամանակը հոսում է:
    
     5. Լուրեր
     Որպես կանոն, օրվա լրահոսը ընկճվածության հիասքանչ աղբյուր է: Մատուցվող լրատվությունը հավանաբար կարելի է բաժանել երկու խմբի` անօրինությունների և բռնության պատկերներ մատուցող և բացարձակ ուտոպիա` իրականությունից հեռու անիրականություն: Այս դեպքում հարց է առաջանում. ինչո՞ւ չարաշահել նորությունների դիտման քանակը, առավել ևս, որ այն ամենն ինչ պետք է իմանաք, ձեզ ծանոթներն էլ կպատմեն:
     Բծախնդրորեն ֆիլտրացիայի ենթարկի՛ր օրվա նորությունները, կամ որ ավելի լավ է՝ որևէ հետաքրքիր գիրք կարդա, երաժշտություն լսիր:
    
     6. Լռություն
     Ժամանակակից աշխարհը կարծես կաթսա լինի, որը լցված է ձայներով, բառերով, պատկերներով, մարդկանց ու մեքենաների քաոսային շարժով… որոնք խառնվելով իրար այնպիսի աղմուկ են ստեղծում, որտեղ անգամ սեփական մտքերդ ես դժվարությամբ լսում: 21-րդ դարի մարդը շատ հազվադեպ է մնում լռության մեջ` ինքն իր հետ: Եվ շատ իզուր:
     «Կարողացե՛ք լսել ձայնը լռության, - Բառերն ու հնչյունները գալիս են ու անցնում, իսկ լռությունը մնում է:
     Կազմակերպի՛ր քեզ համար լռության ժամեր` շաբաթական գոնե մեկ օր, որպեսզի մենակ մնաս քեզ հետ, լռես, մտածես, լսես ներքին ձայնդ, ձեռք բերես հարմոնիա:
    
     7. Մինիմալիզմ
     Ապրի՛ր պարզ ու թեթև: Ազատվի՛ր ավելորդ ամեն ինչից` տանը, հարաբերություններում, բնավորությունում, մտքերում… Մաքրի՛ր կյանքդ աղբից: Անկարգությունը տանն ու գլխում առաջացնում է սթրես, անհանգստություն և անվստահություն: Որքան ավելի ազատ է շրջապատող տարածքը, այնքան ավելի շատ տեղ կա նոր մտքերի և ծանոթությունների համար:
    
     8. Տեխնոլոգիաներ
     Տարօրինակ է, բայց տեխնոլոգիաները միշտ չէ, որ հեշտացնում են մեր կյանքը: Փորձի՛ր անկախ լինել ժամանակակից կապի միջոցներից, սոցիալական ցանցերից, մեքենաներից… Ահավոր ոչինչ չի պատահի, եթե երբեմն ոտքով քայլես, երեկոյան անջատես բջջայինդ, ինտերնետ մտնես երկու օրը մեկ…
    
     9. Քուն
     Քունը ծիծաղից ոչ պակաս էֆեկտիվ և հաճելի դեղամիջոց է: Նյարդային և ֆիզիկական լարվածություն, անհանգստություն, նոր գաղափարների բացակայություն, մոտիվացիայի կորուստ, սթրես. այս ամենը բուժվում է ամուր և երկարատև քնով: Այնպես որ, փորձի՛ր չաշխատել մինչև ուշ գիշեր, ամեն ինչ կարող ես վաղն էլ անել` ավելի լավ և արագ: Մի՛վատնիր գիշերներդ ֆիլմ դիտելու վրա, այն մյուս օրն էլ կարող ես դիտել: Պառկի՛ր քնելու մինչև ժամը 12-ը և քնի՛ր օրեկան 6-8 ժամից ոչ պակաս:
    
     10. Պարզություն
     Շատերը չեն հավատում, որ նման կերպ կարելի է կյանքն ավելի լավը դարձնել, բայց դա չի նշանակում, որ այս ամենը չի գործում: Քայլ առ քայլ, սկսելով ամենաքչից, դու կարող ես անել ավելին: Ապրի՛ր թեթև և հաճույքով, դա կմոտեցնի քեզ երջանկության…
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
2
Не нравится
0
9256 | 0 | 0
Facebook