Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 05 Мая, 2024 года

Статьи

Նոր Զելանդիայի ջրերում թափանցիկ ձուկ են որսացել (լուսանկարներ)

Laura Mkrtchyan
Автор:
Laura Mkrtchyan
13:20, Среда, 22 Января, 2014 года

Ինչպես հաղորդում է «The Daily Mail» լրատվականը՝ Նոր Զելանդիայում ձկնորսը մանր ծովախեցգետնի նման, տարօրինակ տեսքով ծովային արարած է որսացել, որը լողում էր օվկիանոսի մակերեսին: Ստյուրտ Ֆրաստերն իր երկու որդիների հետ Հյուսիսային Իսլանդիայի Կարի Կարի թերակղզուց 69 կմ դեպի հյուսիս ձկնորսությամբ էին զբաղվում, երբ Ֆրաստերը նկատեց կիսաթափանցիկ «ծովախեցգետնին»: Ձկնորսը պատմել է, որ այն բավականին պինդ է եղել, դոնդողատիպ, ու ոչինչ հնարավոր չի եղել տեսնել նրա ներսում, բացի փոքրիկ նարնջագույն գնդիկից:

Լուսանկարը զարմացրել է Ֆրազերին ու իր ձկնորս ընկերներին, ովքեր դեռևս չեն պատկերացնում, թե ինչ կարող է լինել այդ տարօրինակ արարածը:
     Ֆրաստերն ասել է. «Մենք չգիտենք, թե դա ինչ է, բայց դա կենդանի արարած էր, որին մենք նախկինում երբեք չէինք տեսել»: Այնուամենայնիվ, Փլիմոթի Ազգային ծովային ակվարիումի հետազոտությունների գլխավոր պրոֆեսոր Դեբորա Քրեքնելը նշել է, որ այդ օրգանիզմը «Salpa maggiore» կամ այլ կերպ «Salpa maxima» է:
     Ազգային ծովային ակվարիումի հաղորդակցության ու պահպանության բաժնի տնօրեն Փոլ Քոկսը ասել է, որ սալպաների մասին քիչ բան է հայտնի, սակայն հայտնի է, որ սրանք հիմնականում հանդիպում են սառը ծովային ջրերում՝ հատկապես օվկիանոսի հարավային մասում:
     Սալպաները գլանանման արարածներ են, որոնք շարժվում են սեղման ու մարմնի միջից ջրի դուրս մղման միջոցով: Սրանք սնվում է ջրային մանր օրգանիզմներով՝ օրինակ, ջրալվերով, որոնք լողում են օվկիանոսի արևի ճառագայթները ներթափանցած ջրերում:
     Սրանք կարող են ապրել ինչպես առանձին, այնպես էլ միմյանց կպած շղթաներով:
     Ի տարբերություն այլ ծովային արարածների՝ սրանց թափանցիկությունը որս դառնալուց խուսափելու պաշտպանական ֆունկցիա է կատարում:

Источник: BlogNews.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3975 | 0 | 0
Facebook