Идет загрузка...
Сегодня:  Среда, 01 Мая, 2024 года

Статьи

18+ Հոգեբանական իրական պատմություններ . .

K a rEN U-yAn
Автор:
K a rEN U-yAn
18:56, Воскресенье, 18 Ноября, 2012 года
18+ Հոգեբանական իրական պատմություններ . .
     1. **Երևույթ**> Այդ դեպքն ինձ հետ պատահել է 2000թ.-ին: Ես շատ ծանր հիվանդացա` դեպրեսիա, ջերմություն, անընդհատ մենակության էի ձգտում, մթության, չէի ուզում դուրս գալ իմ սենյակից, սրտխառնոց ունեի և անընդհատ սրտխփոց և տագնապի զգացում ունեի: Արցունքները լճի պես հոսում էին աչքերիցս, իսկ կոկորդումս ասես ինչ որ բան լիներ: Այնուհետև գլխումս սկսեցին ձայներ լսվել: Այդ ձայներն ինձ հրահրում էին հեռանալ այս աշխարհից: Ամուսինս ինձ չէր հասկանում` նրա կարծիքով ընտանիքը, փողը կամ նյութական վիճակն էր իմ այս վիճակի պատճառը, այդ իսկ պատճառով ինձ տարավ հոգեբանի մոտ: Հոգեբանի հետ զրույցները ինձ նույնպես չոգնեցին: Նա ասաց, որ ամեն ինչ կարգին է և դեղեր նշանակեց, սակայն այդ դեղերը իրենց օգուտը չէին տալիս: Օրեցոր այդ ձայներն ավելի էին դրդում ինքնասպանության, սակայն ես շատ էի ուզում ապրել: Ես չէի կարող այդ մասին ասել ոչ ոքի: Այնուհետև ինձ տարան հոգեբույժի մոտ, իսկ նա ինձ խորհուրդ տվեց աղոթքներ անել: Ես ամեն գիշեր աղոթում էի, սակայն իմ վիճակն ավելի էր վատանում: Խնդրում էի Սուրբ Մարիամին օգնել ինձ, սակայն ոչինչ չէր ստացվում: Մի գիշեր ես տարօրինակ երազ տեսա: Ինձ ընդառաջ եկավ Սուրբ Մարիամը` գլխին սպիտակ գլխաշոր և բարկացած հայացքով ասաց ինձ.- Դու ինձնից ես օգնություն խնդրում, իսկ քո շղթայի վրա աքլո՞ր ես գցել: Ուրեմն օգնությունտ հենց նրանից էլ կխնդրես: Ասաց և շրջվելով գնաց: Երբ ես արթնացա, իսկույն հիշեցի երազս և նայելով պարանոցիս տեսա աքլորի կուլոնը, որը գնել էի ինձ համար ծննդյանս տոնի կապակցությամբ, քանի որ ծնվել էի աքլորի տարում: Ես իսկույն հանեցի այդ կուլոնը և ինձ համար գնեցի Սուրբ Աստվածամոր գեղեցիկ կուլոնը և այն ընդմիշտ պարանոցիս պահելով սկսեցի պարբերաբար աղոթքներ անել: Փառք Աստծո ամեն բան արդեն անցյալում է, ամեն ինչ կարգին է և Սուրբ Մարիմաը ինձ օգնեց վերականգնվել: Նույնիսկ տարօրինակ ձայներն են հեռացել իմ գլխից… **************************************************** 2. **Կհանդիպենք**> Իմ պատմությունը տեղի է ունեցել շատ տարիներ առաջ, երբ ես դեռ 17 տարեկան էի: Երևի բոլոր աղջիկներն էլ հետաքրքրվում են գուշակություններով և ես էլ բացառություն չեմ: Մի անգամ որոշեցի հոգի կանչել և նրան տալ այն հարցերը, որոնք ինձ առավել հետաքրքիր են: Սպասեցի, երբ բոլորը քնեցին, գնացի խոհանոց, ամեն ինչ պատրաստեցի: Վառեցի մոմերը, ծրջանաձև գրված տառեր ու թվերը դրեցի, ինչպես նաև մի կապուկ թել ու ասեղ: Սկսեցի կանչել, շուտով զգացի, որ թելի կապուկը շարժվում է: Ես նրան տվեցի մի շարք հարցեր, ստացա պատասխանները, սակայն այդ ամենից չբավարարվելով ասացի, որ եթե նա իրոք այստեղ է, ապա թող զգացնել տա իր ներկայության մասին (հիմա կասեք այս աղջիկը գժվել է): Ասացի և փոշմանեցի… Ինձ թվում էր, որ շուտով իմ առաջ ինչ որ հրեշ է հայտնվելու զզվելի և սարսափելի, սակայն ամեն բան ուրիշ կերպ դասավորվեց: Երբ ես ասացի, որ նա իր մասին զգացնել տա, չանցած 1-2 րոպե ինչ որ մեկի ներկայությունը զգացի մեջքիս հետևում, այնուհետև նա 3 անգամ թույլ հարվածեց իմ մեջքին, յուրաքանչյուր հարվածը մեկը մյուսից երկու վարկյան տարբերությամբ: Ես անասելի սարսափեցի այդ երևույթից և իսկույն վազեցի և միացրեցի խոհանոցի լույսը: Ահա իմ սխալը… Երբ հոգի են կանչում, նույն կերպ պետք է հետ ուղարկել նրան, սակայն ես վառելով լույսը նրան թողեցի մեր տանը: Ես իսկույն ամեն բան հավաքեցի և վազեցի դեպի իմ ննջասենյակ քնելու: Անցավ երկու օր և իմ մոտ սկսեցին գալ տարօրինակ և անտեսանելի երևույթներ և ինձ անունով դիմել: Առաջին գիշերը ես արթնացա մի կնոջ ձայնից, որը ինձ կանչում էր փողոցից: Ես ուշադրություն չդարձրի և նորից աչքերս փակեցի, որպեսզի քնեմ, սակայն այդ ձայնը գնալով ավելի էր մոտենում ինձ: Այդ ժամանակ ես շատ վախեցա և սկսեցի մտքումս Հայր Մերը ասել: Հետո սկսեց նմանատիպ դեպքերը շարունակական բնույթ կրել: Իսկ մի գիշեր արթնացա և ինձ մոտ այնպիսի զգացողություն էր, որ կարծես ձեռքերս և ոտքերս կոտրած լինեին, ես չէի կարողանում շարժվել, իսկ կրծքավանդակիս ասես ինչ որ մեկը կանգնած լիներ: Ես մտքումս ասացի "սատանա", իսկ նա պատասխանեց` "ճիշտ ես" և սկսեց բարձր ծիծաղել: Ես իսկույն սկսեցի Հայր Մերն արտասանել մտքումս և նա բարձր ծիծաղելով ասաց, " լավ լավ ես գնում եմ, բայց մենք շուտով կհանդիպենք": Հաջորդ օրը ես արդեն չկարողանալով զսպել նստեցի և ամեն ինչ պատմեցի մայրիկիս: Նա ինձ վրա շատ բարկացավ և գնաց մեր հարևանուհու մոտ, որը մի ծեր տատիկ էր և աշխատում էր եկեղեցում, որպեսզի խորհուրդ հարցնի: Այդ կինն ասել էր, որ անկողինս աղոթեն և ամեն անգամ քնելուց առաջ երեգ անգամ ասեմ "Հայր Մեր" աղոթքը: Անցել է շատ ժամանակ, սակայն ես այլևս չեմ տեսնում նրանց և չեմ զգում նրանց ներկայությունը, ինչ համար շատ ուրախ եմ:*************************************************** 3. **Սպիտակ կատուն**> Մենք մի կատու ունեինք: Սիրում էինք նրան մեր ընտանիքի անդամի պես: Նա մեզ հետ էր կապված, իսկ մենք իր հետ: Նա ձյան պես ճերմակ էր, շատ գեղեցիկ և միևնույն ժամանակ վախենալու: Երբ մենք վերադառնում էինք դպրոցից կամ աշխատանքից, նա զգալով մեր ոտնաձայները գալիսեր դեպի միջանցք` դիմավորելու մեզ:Մի օր մեր կատուն հիվանդացավ: Երբ նրան տարանք բժշկի, բժիշկը մեզ ասաց, որ կատվի մոտ քաղծկեղ է հայտնաբերվել (ի դեպ ես առաջին անգամ եմ լսում, որ կատվի քաղծկեղ հիվանդություն գոյություն ունի) և նրան պետք է քնեցնել: Քանի որ նա մեզ համար հարազատի պես էր, մենք հրաժարվեցինք քնեցնել մեր սիրելի կատվին: Կատուն մի սովորություն ուներ: Թաթով բացում էր իմ սենյակի դուռը, ցատկում էր աթոռին, այնուհետև սեղանին, այնուհետև համակարգչին, և վերջում ցատկելով պահարանին պառկում և ննջում էր: Սիրում էր նայև պառկել նայրիկի փորին և հանգստանալ: Ինչևէ կատուն օրեցոր նվազում և տանջվում էր և մենք վերջիվերջո որոշեցինք քնեցնել նրան: Տարանք բժշկի մոտ, բժիշկը ներարկում կատարեց և մեր սիրելի կատվին հրաժեշտ տալով հետ վերադարձանք տուն:Տարօրինակ դեպքը ինձ հետ կատարվեց կատվին քնեցնելուց մեկ օր անց: Ես պառկած էի իմ սենյակում և պատրաստվում էի քնել, երբ հանկարծ ինքն իրեն բացվեց սենյակի դուռը, և կարծես ինչ որ մեկը ցատկեր աթոռին, այնուհետև սեղանին, այնուհետև համակարգչին և վերջում պահարանին: Ես թրմփոցներ էի լսում, սակայն ուշադրություն չդարձնելով քնեցի: ՀԱջորդ օրը, երբ ես մայրիկին պատմեցի իմ հետ կատարվածի մասին, մայրիկն ասաց, որ նրա հետ նույնպես տարօրինակ դեպք է տեղի ունեցալ երեկոյան: Երբ մայրիկը նստած է եղել բազմոցին և հեռուստացույց դիտելուց նիրհել է, փորի վրա ինչ որ ծանրություն է զգացել: Երբ բացել է աչքերը, ոչինչ չի տեսել, սակայն զգացել է, որ ինչ որ բան դեռևս նստած է նրա վրա, այնուհետև կատվի գռմռոցներ ու մլավոց է լսել, սակայն մոտ 5 րոպե անց այն անհետացել է:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
54194 | 11 | 0
Facebook