Идет загрузка...
Сегодня:  Среда, 01 Мая, 2024 года

Статьи

Հոգեբանություն

K a rEN U-yAn
Автор:
K a rEN U-yAn
23:14, Пятница, 16 Ноября, 2012 года
Հոգեբանություն
     Երբևէ՟ մտածել եք թե այն, ինչ ունենք այսօր և թե ինչպես ենք կայացել կյանքում, մեր իսկ ստեղծածն է:Եթե ուշադիր լինեք, ապա կնկատեք, որ կյանքի յուրաքանչյուր ակնթարթում մենք կանգնած ենք ընտրություն կատարելու առջև.մենք ընտրում ենք խանութում մթերքներ, ընտրում ենք հագուստ, ընկերներ, ընտրում ենք, թե ում լսենք և թե ումից սովորենք:Մենք ընտրում ենք մեր զգացողություններն և հոգեվիճակը: Շատ հաճախ մեր ընտրությունն չգիտակցված է:Այն պայմանավորված է անցյալի փորձով, հանգամանքներով, միջավայրով, դաստիարակությամբ… Հենց այս պահին, կարդալով այս տողերն, դուք ինքներտ եք գիտակցաբար ժամանակ հատկացնում այն ընթերցելու համար: Մի պահ ուղղակի փորձեք մտածել. այն ժամանակն որն ունենք, ինչի՟ վրա եք պատրաստ ծախսել: Ինչի՟ վրա եք ցանկանում ծախսել ձեր էներգիան: Ամեն անգամ մեր ուժերի մեջ է ընտրել նեղանալ կամ լինել շնորհակալ, Ճգնել ապացուցել մեր իրավացիությունն կամ թե տեսնել ուրիշի խոսքի մեջ ճշմարտությունն: Ի՟նչ ենք ձգտում ապացուցել դիմացինին: Ուղղակի չպետք է մոռանալ որ մեր մտերիմներն հավերժ չեն և մենք ինքներս նույնպես: Վերջիվերջո, մենք ենք ընտրում կյանքում լինել երջանիկ կամ դժբախտ, զգալ սեր կամ վախ: Առաջին հայացքից թվում է, թե դժբախտ լինելու հավանականութունն առավել մեծ է, քանզի մենք հաճախ չենք ստանում այն ինչ ուզում ենք: Միշտ չէ որ մեր առջև վառվում է կանաչ լույս, երբեմն ուղղակի հարկավոր է հանգիստ սպասել, որպեսզի անջատվի կարմիրն և կրկին միանա կանաչն: Շատ հաճախ մենք վրդովվում ենք ավտոմատիկ չգիտակցված մտքերից, որոնք մեզ մոլորեցնում են: Զգացմուններն և մտքերն ծնվում են վայրկենապես, այդ պրոցեսն մեծամասամբ անկառավարելի է դառնում: Ավելի ուշ մեզ բռնացնում ենք արդեն մտքի շարունակության վրա: Մի՛ մոռացեք, թեկուզ այդ պահին, մենք ունենենք հնարավորություն ընտրելու .շարունակել թույլ տալ, որ այդ մտքերն վերահսկեն մեզ, թե մենք ինքներս փորձենք շտկել և վերահսկել դրանք: Հիշե՛ք, մեր խնդիրներն ծագում են կամ անցյալում կամ ապագայում: Միայն « այստեղ ու հիմայի »խնդիրն է ստիպում մեզ վրդովվել: Անցյալն պետք է դիտարկել որպես թանկարժեք փորձ և օգտագործել ի օգուտ ձեզ, ինչ էլ որ պատահած լինի: Ի՟սկ գուցե ձեր մեջ հարց ծագի .արդյոք հնարավոր չէ ուղղակի չմտածել ապագայի մասին: Ես ձեզ միանշանակ կասեմ, որ դա ոչ միայն սխալ է, այլև անհրաժեշտ է մտածել ապագայի մասին: Քանզի ապագան ստեղծում էք դուք և հենց այս պահին: Ուստի, թող որ ձեր ապագան լցված լինի ջերմության զգաացումով, այն զգացումով, որ ձեզ հասկանում են և աջակցում :Թող հենց այս պահին ծնվի ձեր մոտ հարգանքի և սիրո զգացում, ստեղծագործական ոգեշնչում : Ի՟նչ գիտեք, գուցե ինչ- որ մեկն էլ ձեզ նայելով իր կյանքն լցնի սիրո և ջերմության զգացումով: Հիշե՛ք, համառ ցանկությունն և ոգեշնչվածությունն օգնում է մեզ չհանձնվել ցանկացած պարագայում:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
9570 | 0 | 0
Facebook