Երբեմն բուժաշխատողների կողմից հայտնաբերվում են նման դեղորայքի ապօրինի գնման դեպքեր: Ուստի այսօր խիստ հաշվառման է դրված դրանց ձեռք բերման ընթացակարգերը:
Բոլոր անհրաժեշտ հիվանդները պետպատվերի շրջանակներում հոգեմետ դեղորայք ըստ անհրաժեշտության ստանում են, իսկ մասնավոր դեպքեր ի հայտ են գալիս ծայրահեղ դեպքում, այն էլ բժշկի դուրս գրված դեղատոմսի պարագայում: Դրանց չարաշահումը օրգանիզմում կարող է առաջացնել տոքսիկոմանիա, կախվածություն, որն էլ հանգեցնում է լուրջ հիվանդության: Այս կախվածության առկայության դեպքում, բժիշկները խորհուրդ են տալիս անհապաղ դիմել մասնագիտական միջամտության: