Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 28 Апреля, 2024 года

Статьи

Սիլվա Հակոբյանը իր «Խաչիկը, Վաչիկը» երգը` կրկնօրինակել է Տաջիկ երգչուհուց

WWW.LRATU.RU
Пресс-секретарь:
WWW.LRATU.RU
20:03, Воскресенье, 24 Ноября, 2013 года

Դիտեք հայ, ուզբեկ և տաջիկ երգչուհիների կատարմամբ վիճահարույց երգը: ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐԸ ԴԻՏԵՔ ԱՅՍՏԵՂ


    

Սիլվա Հակոբյանի «Խաչիկը, Վաչիկը» երգի կրկնօրինակումն է. ուզբեկ երգչուհի Կազինան նույնիսկ տեսահոլովակ է նկարահանել կրկնօրինակված երգի հիման վրա: «Իմ երկրպագուներից մեկն է ինձ ուղարկել այն. երբ նայեցի, պարզապես ժպտացի, նույնիսկ ներքուստ չբորբոքվեցի: Հայրիկիս ևս տեղյակ պահեցի, միասին նայեցինք, ծիծաղեցինք, որովհետև, կարծում ենք, անիմաստ է ինչ-որ բան անելը», ասել է Սիլվան ու կրկնօրինակումներ անողներին խորհուրդ է տվել իրենց սեփական երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել, քանի որ, ըստ Սիլվա Հակոբյանի, կրկնօրինակում անելը հեշտ է. ամենադժվարը սեփական երգը ստեղծելն ու կատարելն է:


     Ի դեպ, արձագանքելով այս հրապարակմանը, օպերային երգիչ Գուրգեն Բավեյանը գրել է, որ շատ քչերը գիտեն, որ Սիլվա Հակոբյանի քույրիկը այդ երգը` նույն «Խաչիկը, Վաչիկը», կրկնօրինակել է տաջիկ երգչուհի Նիգորա Խոլովայից. հետաքրքիրն այն է, որ Սիլվա Հակոբյանը լսել է և պարզապես ժպտացել է, բայց որ իրենք են երգ գողացել ու իրենց անունի ներքո հրամցրել հայ հանդիսատեսին, ոչինչ չեն ասում, - ֆեյսբուքյան իր էջում գրել է Գուրգեն Բավեյանն` ընդգծելով, որ «Խաչիկը, Վաչիկը» հայկական երաժշտությունից հեռու է և ավելի նման է ուզբեկական ու տաջիկական մեղեդու:
    
    

դիտեք հայ, ուզբեկ և տաջիկ երգչուհիների կատարմամբ վիճահարույց երգը: ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐԸ ԴԻՏԵՔ ԱՅՍՏԵՂ

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
6033 | 0 | 0
Facebook