Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 30 Июня, 2024 года

Статьи

Իմ շրջակա միջավայրը. Վերլուծական աշխատանք

19:22, Четверг, 07 Ноября, 2013 года

Մեր դարաշրջանը պետք է լինի ոչ միայն պլաստմասսաանների և համակարգչիչների դարաշրջան, այլ նաև ամենից առաջ, կանաչ բույսերի, գետերի, լճերի դարաշրջան:
     Վ. Սալադուխին

Քանի- որ էկոլոգիան ամենից առաջ ուսումնասիրում է օրգանիզմի և միջավայրի փոխհարաբերությունները, ուստի այդ գիտության մեջ կարևոր նշանակություն է ստանում բնական միջավայր հասկացողությունը: Այն ինչ շրջապատում է օրգանիզմին և ուղղակի կամ անուղղակի ձևով ազդում է նրա կենսագործունեության վրա, կրում է բնական միջավայր անունը: Դրանք բնական մարմիներն ու երևույթներն են, որոնց հետ օրգանիզմը գտնվում է ուղղակի կամ անուղղակի հարաբերությունների մեջ:
     Գիտնականները պարզել են, որ բնական միջավայրները կարելի է տեսակավորել՝
     •Ջուրը որպես բնական միջավայր – ջուրը տեսակավորվել է քանի-որ նրա դերը շատ մեծ է կլիմայի ձևավորման մեջ, ջուրը օրգանիզմի համար կարող է հանդես գալ որպես դրական և բացասական ազդակ:
     •Ցամաքաօդային բնական միջավայր – սա մտել է տեսակավորման մեջ քանի-որ հենց այստեղ են՝ երկրի թաղանթների սահմանում, ապրում են բույսերի և կենդանիների մեծ մասը
     •Հողը որպես բնական միջավայր – սա դիտարկվել է որպես բնական միջավայր քանի-որ՝ հենց հողում են առաջանում, բոլոր մանրէները, օրգանական և անօրգանակ երևույթները
     •Կենդանի օրգաիզմները որպես բնական միջավայր – սա տեսակավորվել է քանի- որ հենց նա է հանդիսանում ազդակ բնական միջավայրի վրա:
     Միջավայրի գործոնները բազմազան են: Օրգանիզմի համար նրանք կարող են անհրաժեշտ լինել կամ հակառակը՝վնասակար լինել, կարող են նպաստել կամ խոչըդոտել օրգանիզիմի բազմացմանն ու զարգացմանը: Էկոլոգիական գործոններն ունեն տարբեր բնույթ և ներգործելու յուրահատկություն: Բարենպաստ կամ անբարենպաստ բնական գործոնները (կլիման, կերը, թշնամիները, մրցակիցները) առաջացնում են բնական միջավայրը որտեղ ոչ միայն պետք է հարմարվեն առանձին առանձնյակներ այլ ամբողջ տեսակները: Կենդանի երևույթնները ուղղակիորեն ադապտացվում են բնական միջավայրին, որը կարող է նաև փոփոխվել, այդ դեպքում ժամանակի ընթացքում տեղի է ունենում ադապտացում տվյալ՝ նոր միջավայրում: Օրինակ՝ անձը, ով ապրում է Արգենտինայում բնակությունը հաստատում է ավելի խոնավ երկրում ՝ Անգլիայում: Տվյալ դեպքում անձին հարկավոր է ժամանակ որպեսզի նա կարողանա հարմարվել նոր միջավայրին, այդ ժամանակի ընթացքում, սակայն կարող են առաջանալ շատ հիվանդություններ, օրինակ՝ Անգենա:
     Այստեղից կարելի է հետևություն անել, որ օրգանիզմի դրսևորումը ուղղակիորեն կախված է բնական միջավայրից:
     Մենք ապրում ենք Հայաստանում, որտեղ տարվա բոլոր չորս եղանակներն էլ շատ լավ ձևով արտայատված են: Անցումայաին շրջանում (ցրտից-շոգ, շոգից-ցուրտ) առաջանում են վարակներ, որոնցից ամենահայտնին դա գրիպն է: Չկա այնպիսի տարի երբ անցումային շրջանում ես չվարակվեմ գրիպով, որը ունի շատ տևական ժամանակաշրջան: Իհարկե սրան էլ լուծում կա: Եկենք պարզենք թե բնական միջավայրից եկող հիվանդությունը ինչու է ազդում մարդու վրա: Ազդում է ՝ քանի որ կա դիմադրողականության խնդիր: երբ դիմադրողականությունը ցածր է լինում տարատեսակ վարակներով մարդ հիվանդանում է: Իսկ հիմա հասկանանք թե ինչպես կարելի է պաշտպանվել: Պաշտպանվել կարելի է սովորական վիտամիններով, որոնք բարձրացնում են դիմադրողականությունը և պաշտպանում են օրգանիզմը վարակից:
     Կարելի է անել մեկ եզրակացություն, որի բնական միջավայրի բացասական գործունեությունից մասամբ կարելի է պաշտպանվել, իսկ դրականը իհարկե միայն վերցնել:
     Ես ինքս ապրում եմ մի այնպիսի բնական միջավայրում, որտեղ կա շատ փոշի: Վերջին տարիներին տնային տնտեսուհիները միշտ բողոքում են, որ տան փոշին շատացել է, դա իհարկե դառնում է ոչ միայն անհաճելի երևույթ այլ շնչառական հիվանդությունների բուն:
     Մայրաքաղաքից շատ եմ բացակայում և երբ հայտնվում եմ Երևանամերձ շրջանում սկսում եմ նկատել փոփոխություն շնչառությանս վրա: Ստացվում է այնպես, որ մենք 24ժամ թթվածնի հետ մեկտեղ շնչում ենք նաև փոշի: Խոսեցի փոշի մասին և չեմ կարող չխոսել այն համայնքի մասին, որտեղ սովորում եմ ՝ՀԱԹ: Այստեղ ուղղկաի անտանելի փոշի կա, բնակաությանս վայրը՝ Նոր Նորք, չեմ էլ կարող համեմատել ՀԱԹ-ի հետ: Հետաքրքիրն այն է, որ նրան ընդհամնեը մի քնաի կիլոմերտ են հեռու իրարից բայց միջավայրի տարբերությունը ակնհայտ է թե՛ կլիմայի, թե՛ աղմուկի, թե՛ մաքրության առումով: Նոր Նորքը գտվում է ավելի բարձր գոտում այդ իսկ պատճառով ասյտեղ ջերմաստիճանը ավելի ցածր է, դօը ավելի մաքուր է: Անցնեմ իմ բնական միջավայրի մյուս բացասական ազդակին` աղմուկ: Աղմուկը երբեք չի դադարում նույնիսկ ուշ գիշերին աղմուկը կա, դա իհարկե բնական երևույթ է, որի դեմ դժվար կլինի պայքարելը, սակայն Գերմանիան գտել է միջոց: Այնտեղ ժամը 10 –ից չի կարելի բարձր երաժշտություն միացնել, նույնիսկ տանը բարձար խոսել: Ինձ թվում է հենց սա է ցիվիլ ժողովրդի օրինակը: Իհարկե աղմուկն էլ ունի իր մեծ հետևանքը լսողական օրգանների վրա:
     Եթե խոսեմ բացասականից կխոսեմ անվերջ, անցում կատարեմ դրականին: Իմ բնական միջավայրի մեջ կա մեծ առավելություն ՝ մաքուր ջուր: Ինձ թվում է սրանով ամեն ինչ ասված է: Դրական է նաև այն հանգամանքը, որ ի տարբերություն շատ Եվրոպական երկրների Երևանի փողոցներում դեռ մնացել են ծառեր, որոնք թե՛ գեղեցկացնում են, թե՛ օգտակար են, միջավայրի համար: Օրինակ Իտալիայի փողոցներում առհասարակ ծառ չկա:
     Համեմատականներ տարա իմ միջավայրի և այլ միջավայների հետ ու կփորձեմ գնահատել իմը: Տաս բալանոց համակարգից բնական միջավայրս գնահատում եմ յոթ, իսկ թե ինչի է իմ գնահատականի պատճառը վերևում արդեն նշել եմ:
     Բնական միջավայրից շատ բան է կախված: Մարդիկ ասելով բնական միջավայր հասկանուոմ եմ միայն ծառն ու ծաղիկը, իհարկե դրանք ենք ստեղծում բնական միջավայրը սակայն, բնական միջավայր ասվածը ավելի լայն հասկացողություն է:
     Շրջակա միջավայրը ինձ համար սեփական տան ավելի գլոբալ հասկացողություն է: Եվ հենց դրանից է սերում այն հանգամանքը, որ առհասարակ չեմ աղտոտում միջավայրս: Սկսած ամենապրիմիտիվից՝ աղբը գետնին չեմ թափում, սպասելով մոտակա աղբամանին: Ինքս փորձում եմ տարածել էկոկրթություն: Իհարկե ես չեմ համարում մեր հասարակությունը էկոկիրթ, սակայն համոզված եմ, որ գալիք սերունդը կդառնա այդպիսին, քանի որ արդեն, իսկ զգացվում են մեծ փոփոխություններ: Ինձ թվում է ես իմ լուման ունեմ իմ շրջակա միջավայրի պահպանման մեջ:
     Ինչպես արդեն ասացի ես ինքս զգում եմ զգալի փոփոխություններ շրջակա միջավայրի վերաբերմունքի հանդեպ: Եթե մի քանի տարի առաջ հասարակությունը ոչինչ չէր անում այն բարելավելու համար, ապա այսօր ամեն ինչ այլ է: Ինչպես միշտ ակտիվ է երիտասարդությունը: Ամեն անգամ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ շրջակա միջավայրի հետ կապված: Շատ հատկանշական է որ դարձած ավանդույթը արդեն իսկ դարձել է սովորություն մեր հասարակության մեջ՝ ինչպես բոլորը այդպես էլ մենք տոնում ենք Շրջակա միջավայրի պահպանության օրը, որը նշվում է ամեն տարի հուլիսի 5-ին: Սա հենց այն օրն է, որ մարդ սկսում է ուշադորություն դարձնել շրջակա միջավայրին, հենց այդ օրը համախմբվում է ամբողջ մոլորակը: Կոնկրետ ինձ համար հատկանշական են աշնանային և գարնանային ծառատունկները, որոնք բարձրացնում են շրջակա միջավայրի որակը:
     Երբ կարդում եմ տարբեր հարցազրույցներ, հոդվածներ շրջակա միջավայրի հետ կապված սկսում եմ զարամանալ մարդկանց մտածողության վրա: Շատերը ասում են, որ հարկավոր է օրենքներ սահմանել, որոնք խաղտելու դեպքում տուգանք է սպասում: Այդպիսի օրենքներ են օրինակ՝ եթե աղբը թափում են ոչ թե աղբամանին այլ հարակից տարածքում, տուգանք այս ինչքան դրամ: Ես դեմ եմ այս մեթոդին: Օրենքով ստիպել մարդկանց ավելի ուշադիր լինել ինձ թվում է ավելացնում է արդեն իսկ սթրեսային կյանքը: Ուշադրություը շրջակա միջավայրի հանդեպ պետք է դառնա դաստեարակություն, բնավորության գիծ, կենսակերպ, այլ ոչ թե տուգանք, օրենք, գումար և այլն: Այդպիսի բնավորության գիծ ստեղծելու համար ավագ սերունդը պետք է կազմակերպի տարբեր միջոցառումներ, դասեր, կոնֆերանսներ, որոնք իհարկե կտան սպասվածի չափ արդյունք:
     Շրջակա միջավայրի խնդիրները չեն վերաբերվում անհատի, դրանք համամոլորակային են և իհարկե պահանջում եմ համամոլորակային լուծում: Մի երկրում աղտոտված ջրերը հոսում են այլ երկրի դաշտավայրեր, իսկ այնուհետև օվկիանոսններ ու ծովերը: Աղտոտված օդային զանգվածները անընդհատ տեղից-տեղ են տեղափոխվում, սկզբնաղբյուրներից հեռանալով շատ կիլոմետրեր: Միջուկային փորձարկումները հասնում են տասնյակ հեռավորության վրա, բուսական և կենդանական աշխարհների դեգրետացիան ու միգրացիան նույնպես ունեն գլոբալ մասշտաբներ: Ահա թե ինչու է բնական միջավայրի պահպանությունը ոչ թե համազգային, այլ համամոլորակային: Այն ընգրկում է ողջ մոլորակի բնակչությանը և պահանջում է մեծ ջանքեր: Շրջակա միջավայրի պահպանության բնագավառում միջազգային համագործակցությունը թելադրում է նաև այդ պրոբլեմի բարդությամբ, որը ներկայումս ունի բազմաթիվ չպարզաբանված կողմեր և պահանջում է գիտական ու տեխնիկական լուծումների համատեղ որոնում:
     Բնութայն պահպանության գծով միջազգային համագործակցությունը սկիզբ է առել 1913 թվականին Շվեցարիայում, որին մասնակցում էի ընդհամենը 17 երկիր: Մեր օրերում մեծ ծավալի են հասնում միջազգային պայմանագրերը որոնք վերաբերվում են Շրջակա Միջավայրի պահպամությանը: Բոլոր պայմանագրերը որոնք կնքվում են այս հարցի շուրջ կատարվում է ԳՄՄԽ (գիտական միությունների միջազգային խորհուրդ, ICSU) միջոցով:
     ՄԱԿ ի գործունությունը շատ հատկանշական է այդ առումով: Այն կատարում է տարբեր նախագծեր որոնք դարձել են ամենամյա ՝ Շրջակա միջավայրը և մարդը, Մարդը և կենսոլորտը, Շրջակա միջավայրի օրը և այլն: Գլխավոր նախագիծը հենց ՅՈՒՆԵՍԿՕ –ն է, որը զբաղվում է բոլոր այն հարցերով որը վերաբերվում է շրջակա միջավայրին, ինչպես նաև կատարում է տարբեր նախագծեր:
     Հայաստանը նույնպես նրգրավված է այդ բոլոր միջոցառումների մեջ:
     Այսքան խոսվեց նրա մասին, որ մենք օրեցօր կազմակերպում ենք կոնֆերանսներ, հրատարակում ենք գրքեր և այլն: Սակայն մինչ օրս այդ նախագծերից ոչ մեկին հասու չի եղել լուծել մի հարց: Ինքնին ՄԱԿ-ը ստեղծում է մի նախագիծ, կնքվում է պայմանագիր, ստորագրվում է կոնվեցիա: Կոնվեցիաին հետևեցիքն մի քանի ամիս, տարի ու վերջ: Հենց այդ նույն կոնվենցիայի մեջ մտնում էր անտառահատման մասին կետը, որը սահմանում էր հատուկ չափանիշ, սակայն Հայաստանում առանց չափանիշների կատարվում են անտառահատումներ, որը չի վերահսկում մեր Բնապահպանության նախարարությունը, և ոչ էլ կոնվեցիայի նախագծողները: Այսինքն մենք ունենք աշխատանք, բայց վերջնական արդյունք չկա: Սա գալիս է վերասկողության պակասից:
     Պայմանագիր կնքելը և դառնալը նախագծի անդամ դեռ գործի սկիզբն է պետք է կարողանալ պահել այն պայմանագրի բոլոր կետերը և չխախտել դրանք: Դա նշանակում է, որ պետք կատարվի ավելի լավ վերահսկողություն:
     Այս հարցի շուրջ ունեմ առաջարկներ: Վերասկողությունը մեծացնելու համար կարելի է տարին մեկ անգամ վերաստորագրել կոնվեցիան, վերանայել կետերը առաջացած նոր խնդիրները դարձնել կետեր, նշանակել հատուկ վերահսկիչներ որոք կընտրեն պայամանգիր կնքող բոլոր երկները (ամեն երկիր պետք է ունենա իր թեկնածուն), որոնք կվերըտրվեին պայմանագիրը խախտելու դեպքում: Վերահսկիչ մարմինը կկատարեր տարբեր աշխատանքներ, չափագրումներ, չափանիշներ, և հենց այդ ընտրված չափանիշները կդառնայն տվյալ երկրի համար չափանիշ իսկ օրինախաղտերը կպատժվեին, իսկ պատիժը նույնպես կսահմանվեր պայմանագրով:
     Անհատական աշխատանքս ինչպես հասկացնք վերաբրեվում էր միմիայն շրջակա միջավայրին դրա լավ և վատ գործոններին, դրա վերաբերող պայմանագրերին: Կատարեցի մեջբերումներ տարբեր գրքերից սակայն հայտնեցի նաև եզրակացություններ, առաջարկներ: Խոսելը դեռ գործի սկիզբն է, խոսքին պետք է հետևի գործողություն: Իսկ գործողություը պետք է անենք մենք՝ միջավայրի պահպանողները, որպեսզի ապրենք առողջ միջավայրում:

Источник: Իմ բլոգից
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
12968 | 0 | 0
Facebook