Идет загрузка...
Сегодня:  Четверг, 02 Мая, 2024 года

Статьи

Կառչած մի մտքից...

22:11, Понедельник, 22 Октября, 2012 года
Կառչած մի մտքից...
    

    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Կանգ առնել մտքում,
Այնքան հարմար է….
Անվերջ մտքերն են դես ու դեն գնում,
Իսկ դու կանգնած ես:
Կառչած մի մտքից աջ ու ձախ անում,
Մյուս մտքերին ցաք ու ցրիվ անում,
Սիրում այդ մտքին, թաղում մտքերին,
Կառչած մի մտքից:
Էսթետիկ հաճույք, իրական դժոխք,
Խաղում մտքի հետ,
Քրքրում, քանդում, նորից կապկպում
Ու նորից խաղում…
Չգիտես ո՞վ ես, "ու՞մ" ես որոնում,
Բայց մեկ է նորից քանդում, թափրտում,
Հոգնած աշխարհից, անլուրջ մտքերից
Կառչած մի մտքից…
Ու դարձյալ քաոս,
Մտքում լուսավոր, հեռավոր փարոս,
Որ տանջում է ինձ
Ու քարկապում բոլոր մտքերիս.
Կատաղած ամեն հիմար օրնեքներ թափվում են գլխիս,
Բայց ես կառչած եմ դեռ այն հին մտքից…
     http://nurikyan.blogspot.com/2012/10/blog-post.html
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3843 | 0 | 0
Facebook