Идет загрузка...
Сегодня:  Пятница, 17 Мая, 2024 года

Статьи

Կազյոլը գիտե՞ք որն է, պարոն Ալեքսանյան… Բաց նամակ Սամվել Ալեքսանյանին, որ առավելապես հայտնի է Լֆիկ մականվամբ

irakanum.com
Пресс-секретарь:
irakanum.com
15:45, Четверг, 26 Сентября, 2013 года

Irakanum.com-ը գրում է.
     Հարգարժան պարոն Ալեքսանյան

Նախ ուզում եմ մի փոքրիկ պատմական էքսկուրս անել: Լսած կլինեք այնպիսի հզոր մարդկանց մասին, ինչպիսիք են Ալեքսանդր Մակեդոնացին, Հուլիոս Կեսարը, Նապոլեոնը, Հիտլերը, Ստալինը… Սրանք տիրակալներ էին, որոնց իշխանությունը թվում էր անսասանելի, ոչ ոք չէր էլ ենթադրում, որ սրանց ստեղծած կայսրությունները կարող են փլվել: Հիմա ասեք ինձ, պարոն Ալեքսանյան, սրանց ո՞ր մեկի հետ է համեմատելի այսօրվա հայկական իմպերիան: Մի ծիծաղեք, սա էլ իր ձևի մեջ է իմպերիա, քանի որ մի քանի գրեթե անկախ «պետությունների» միավորում է: Անկախ միավորներից մեկն էլ Դուք եք, պարոն Ալեքսանյան, որ Ձեզ հատկացված որոշակի տարածքում Ձեզ դրել եք ինքնիշխան արքայիկի տեղ ու դուրս եք գալիս ժողովրդի դեմ:

Հիմա ավելի անկեղծանամ: Դուք, հարգելիս, միայն գործիք եք, խաղալիք, ու ոչ միայն դուք, մյուսներն էլ, որ օլիգարխ են կոչվում: Բոլորդ եք խաղալիք մի քանի իշխանավորի ձեռքին: Իսկ հիմա մոտավոր պատկերացնենք ձեր ապագան. տարբերակ 1. այս իշխանավորները մի օր կմեծանան, խելքի կգան ու այլևս խաղալիքների կարիք չեն ունենա (օրինակ սեքսշոփից գնված խաղալիքի): Այդ դեպքում Ձեզ ու Ձեր եղբայրակիցներին, օգտագործած ու հնամաշ խաղալիքի նման աղբը կնետեն, և չի բացառվում, որ նման տարբերակը Ձեզ երջանկություն թվա: Տարբերակ 2. Ժողովուրդը մի օր այլևս չի դիմանա և իշխանափոխություն կանի: Այս անգամ արդեն համոզված կասեմ, որ մեր այսօրվա իշխանավորները, իրենց պահելու, իրենց կախաղանից փրկելու համար Ձեզ փուռը կտան, ձեզ կսարքեն քավության նոխազ: Ի դեպ, պարոն Ալեքսանյան, գիտե՞ք ինչ է նշանակում նոխազ. այծ, ավելի կոպիտ ու հասկանալի` կազյոլ, որին մատաղ են անում: Այո, ձեզ են մատաղ անելու, ու դուք հենց դրա համար եք, դրա համար են թողել, որ ժողովուրդը ձեր մասին ինչ ուզի` ասի: Իրենք են հրահրում, որ ձեզ անվերջ պախարակեն: Մի քիչ մտածեք. ախր առանց իրենց դաբրոյի հո չէի՞ք քանդելու ծածկած շուկան, չէ՞: Իսկ հիմա բոլորն ատկազով են գնում, իբր` իրենք համաձայնություն ու թույլտվություն չեն տվել: Հետևությունները թողնում ենք ձեզ:
     Նամակի շարունակությունն այստեղ:

Источник: http://irakanum.com/
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6622 | 1 | 0
Facebook