Идет загрузка...
Сегодня:  Пятница, 17 Мая, 2024 года

Статьи

Թմրամոլ, գինեմոլ, որկրամոլ, հիմա նաև` Դալմա գարդեն մոլ ու Երևան մոլ

irakanum.com
Пресс-секретарь:
irakanum.com
14:00, Вторник, 24 Сентября, 2013 года

Irakanum.com-ը գրում է.
     Ավելի հակասական բան, քան «Երևան մոլ» առևտրի կենտրոնն է, այսօր Հայաստանում դժվար է գտնել: Իհարկե, ինչպես սովորաբար լինում է` այս անգամ էլ պաշտոնական ոչինչ չի ասվում, թե ով կամ ովքեր են այս հսկա կառույցի սեփականատերերը, բայց մեծ գիտելիքներ ու կապեր պետք չեն հասկանալու համար, որ նման բան մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում սարքելու համար հարկավոր է առնվազն լինել ՊԵԿ-ի նախագահ կամ ծայրահեղ դեպքում` «Կերամիկա» ՍՊԸ տնօրեն Նորայր Խաչատրյան… Մի խոսքով, ազգանունը պետք է Խաչատրյան լինի… Հակասական բան է նաև այն, որ Գագիկ Խաչատրյանի առնչությունն այս կառույցին հերքում է պետական մարմնի` ՊԵԿ-ի լրատվական ծառայությունը, իսկ նույն ինքը և նրա ղեկավարները պահպանում են խորհրդավոր լռություն:

Կարող է հակասական թվալ նաև այն, որ այս խոշոր համալիրի շինարարությունը վստահվել էր ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանին պատկանող շի­նարարական ընկերությանը: Ասենք` եթե տեղայնացնենք ռուսների մասին ասույթը, կարող ենք ձևակերպել այսպես` ԲՀԿ-ականին որ լավ պռտես, տակից ՀՀԿ-ական դուրս կգա:

Խոսակցությունները, որ այս «Երևան մոլի» մեջ մի մեծ հատված հատկացվել է Քարֆուր կոչվող ընկերությանը` նույնպես շատ հակասական են: Թեև պաշտոնական որևէ նոր բան չկա Քարֆուրի վերաբերյալ, բայց խոսակցությունները, որ աշխարհահռչակ ընկերությունը մտնելու է Հայաստան` համառորեն պտտվում են գործարար շրջանակներում: Ասում են` ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը ամեն կերպ խոչընդոտել է, որ Քարֆուրը գործի «Դալմա Մոլում», և, ոչ առանց հետին մտքի` նրան տեղ է հատկացրել «Երևան մոլում»: Ու բավական լայն տեղ` 6000 քմ տարածք:

Հակասական էին նաև մեր քաղաքական գործիչ-բիզնեսմենների տարածած լուրերը Քարֆուրի մասին: Փշաքաղվելու աստիճանի սրտաճմլիկ պատմություններ սկսեցին շրջանառվել, իբր` Քարֆուրը մեր միակ փրկությունն է, սուպեր ու հիպերմարկետների այս եվրոպական ցանցն, իբր, վաճառում է աշխարհում ամենաէժան ապրանքը, և սա աղքատության դեմ պայքարում կլինի մեր պետության խոշոր ձեռքբերումը: Այս փշաքաղեցնող թեմայում իր դուդուկով լացացնող սոլո մտավ նաև մեր երկրի ամենաԱԽՔերից մեկը:

Քարֆուրն անպայման պետք է մուտք գործի հայաստանյան շուկա. համոզիչ տոնով, որպես մեր երկրի անվտանգության առաջին երաշխիք, նշեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:
     Շարունակությունն՝ այստեղ:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6550 | 3 | 0
Facebook