Идет загрузка...
Сегодня:  Пятница, 17 Мая, 2024 года

Статьи

Ով էնպիսի սուտ ասի, որ ես ասեմ` սուտ է, Դալմա Գարդեն Մոլի կեսը նրան կտամ…

irakanum.com
Пресс-секретарь:
irakanum.com
13:04, Среда, 18 Сентября, 2013 года

Irakanum.com-ը գրում է.
     Ար Ջի Էյ Էմ Ռիթեյլ Գրուպ Արմենիա ՓԲԸ-ն մի օր թարս ոտքով արթնացավ ու հայտարարեց. «Ով էնպիսի սուտ ասի, որ ես ասեմ` սուտ է, Դալմա գարդեն մոլի կեսը նրան կտամ: Վերջը, մի Իրականում.քոմ եկավ ու ասաց այն, ինչ ասաց:

Հայտնի հեքիաթի նման մի բան էր, որ համացանցը սուտուփուտ լուրերով լցված լինելու հանգամանքը հիանալի իմացող մարդկանց հանկարծ թվաց սարսափելի հանցագործություն:

Այ իմ հարգելի Ար Ջի Էյ Էմ Ռիթեյլ Գրուպ Արմենիա ՓԲԸ ջան, եթե էդ ամեն ինչը սուտ է, ինչպես դուք եք ասում` «ակնհայտորեն իրականությանը չհամապատասխանող» , ինչու՞ եք խառնվել իրար: Իսկապե՞ս վախենում եք Դալմա գարդեն մոլի կեսը զիջելու հեռանկարից: Անհոգ եղեք, չենք ուզում: Մյուս կողմից, արի ու համոզիր սովորական ընթերցողին, որ այս ավելի քան լուրջ ՓԲԸ-ն սովորական ստի պատճառով մեծ աղմուկ է բարձրացնում: Ուրեմն, կմտածի սովորական ընթերցողը, էստեղ մի բան կա… Ախր էս երկրում ո՞վ չգիտի, որ դատական իշխանություններն էլ ՓԲԸ-ի նման մի բան են…

Այո, բոլորովին զարմանալի չէ, որ գործ ունենք ՓԲԸ-ի հետ: Այս` Ար Ջի Էյ Էմ Ռիթեյլ Գրուպ Արմենիա ընկերության փակ լինելն էլ հետաքրքիր փաստ է:

Ոչ պակաս հարգարժան Լեգելատա իրավաբանական ընկերություն ջան, դու՞ք ինչու եք լիազորվել, պարոն Գոռ Մարգարյան, մի՞թե այս ՓԲԸ-ի գործարար համբավից բացի էս երկրում այլ խնդիրներ չկան:

Եզրակացությունը մեկն է. Կան, բայց բոլորն իրար շաղկապված են, ու բոլորն էլ իրենց թելերով ձգվում են դեպի վեր, դեպի համապատասխան կուսակցության վերնախավ: Սա է, ցավոք, հայկական մեծ բիզնեսի ալֆան ու օմեգան: Ինձ թվում է, այնուամենայնիվ ինչ-որ լուրջ «մազոլներ» տրորել ենք: Է, հերքեք, ասեք, որն է սուտ, մենք էլ հրապարակային փորձենք հակառակը ապացուցել:
     Շարունակությունն այստեղ:

Источник: http://irakanum.com/
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6763 | 0 | 0
Facebook