Идет загрузка...
Сегодня:  Пятница, 17 Мая, 2024 года

Статьи

Վաղը եթե փող աշխատելու մի ուրիշ ձև էլ մտածեն, ի՞նչ գույնի գծեր են քաշելու Երևանի բազմաչարչար ասֆալտին

irakanum.com
Пресс-секретарь:
irakanum.com
13:14, Суббота, 14 Сентября, 2013 года

Irakanum.com-ը գրում է.
     Գրեթե ճարտարապետական մի խնդիր պետք է բարձրացնենք, որ առնչվում է մի քանի այլ, հասարակությանը հուզող ցավոտ խնդիրների: Եթե շատերին հետաքրքրողը «Փարքինգ սիթի սերվիսի» գործունեության ֆինանսական, օրինական ու բարոյական կողմն է, մենք ուզում ենք հարցին մոտենալ մեր մայրաքաղաքի տեսքը պահպանելու մտահոգությամբ: Չնայած, ասենք, որ այս կարմիր գծերը, որ առատորեն հայտնվել են Երևանի ասֆալտին, շատ ավելի ճաշակով են, շատ ավելի կիրթ են ու ցիվիլ, քան «Հետ տու ապեր… լավ ա, լավա» ասող, սովորաբար փնթի հագնված, վրաները ամենաարտասովոր տեսակի բեյջ ու եսիմինչ կախած հսկիչները:

Իհարկե, ավելի քան տաօրինակ է, որ «Փարքինգ սիթի սերվիսի» պատասխանատուները, ըստ իրենց իսկ բառերի, ծառայություն են մատուցում Երևանի քաղաքապետարանին: Այստեղ աբսուրդը անցնում է բոլոր, նույնիսկ կարմիր գույնի սահմանները: Հուսանք, որ այս Սերվիսի գրանցված ու չգրանցված, երևացող ու չերևացող տերերն ու ղեկավարները մի քիչ տղամարդկություն կունենան ու պարզ կասեն, որ հերթական անգամ սաշկավատ անելու իրենց արտոնությունն են իրացնում, բայց արդեն քաղաքակիրթ տարբերակով: Բայց կրկնում ենք, հարցը նաև գեղագիտական կողմ ունի: Նախ, ու՞մ հետ է համաձայնեցվել, կամ համաձայնեցվե՞լ է ընդհանրապես, որ մայրաքաղաքի ասֆալտին հիմա էլ պետք է հայտնվեն կարմիր գծեր, ինչու՞ դրանք պետք է կարմիր լինեն, կամ չկա՞ր արդյոք մեկ այլ մեթոդ, քան առանց այն էլ գունառատ փողոցների դեղինին ու սպիտակին կարմիրը գումարելը: Քաղաքաշինության, մշակույթի, պարզապես ճաշակի խնդիր բարձրացվե՞լ է, թե՞ ինչ-որ մեկի քմահաճույքն է հերթական անգամ:

Կրկնում եմ, շատ ավելի լավ է այս տարբերակը, անկախ նրանից, թե հերթական «չալաղաջի» 70 տոկոսը ում ստամոքսն է լցվում: Դա արդեն այլ հարց է: Մտահոգողն այլ բան է. վաղը եթե փող աշխատելու մի ուրիշ ձև էլ մտածեն, ի՞նչ գույնի գծեր են քաշելու Երևանի բազմաչարչար ասֆալտին:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4036 | 0 | 0
Facebook