«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան հրաժարվել է կատալոնական ակումբի հետ երկրարաձգել պայմանագիրը, հաղորդում է Marca-ն։
Նոր պայմանագրի համաձայն՝ կատալոնական ակումբը պատրաստ էր տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ վճարել 29-ամյա ֆուտբոլիստին: Բոնուսները գումարած՝ այդ գումարը կկազմեր 15-16 միլիոն եվրո: Նոր պայմանագիրը կնքելու դեպքում Ինյեստան կդառնար «Բարսելոնայի» երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ զիջելով միայն արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին:
«Բարսելոնան» մտադիր էր կիսապաշտպանի հետ պայմանագիրը երկարաձգել 3 տարով՝ մինչեւ 2018-ը, սակայն իսպանացին մերժել է կատոլանական ակումբի առաջարկը։ Իսպանիայի չեմպիոնն առաջիկա օրերին բարելավված պայմաններով առաջարկ կներկայացնի Ինյեստային։
Հիշեցնենք, որ իսպանացին «Բարսելոնայի» կազմում է խաղում 2002-ից։ Նա մասնակցել է 460 պաշտոնական հանդիպման։
Եթե սիրում եք ֆուտբոլ՝ միացեք մեր ֆեյսբուքյան էջին
https://www.facebook.com/I7love7football?ref=hl