Идет загрузка...
Сегодня:  Пятница, 17 Мая, 2024 года

Статьи

Մեր աշխատանքային գաղութներն ու գաղութատերերը

irakanum.com
Пресс-секретарь:
irakanum.com
12:08, Четверг, 12 Сентября, 2013 года

Ըստ Irakanum.com-ի աղբյուրների` «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում խառնվել են իրար: Ոչ միայն կալանավորներից մի քանիսը, այլև կլյուչնիկներն ու իրանց շեֆերը: Պարզվել է, որ գողականներին հսկողները պակաս գողական չեն:

Զոն նայող Զավենի մարդիկ, որոնցից հայտնի են կինոերևանցի Խչոն ու հակտեմբերյանցի Կարենը, ղումարի մեջ են ներքաշել կալանավորներից մեկին, իրենց լեկսիկոնով` մի հարիֆի, նարկոտիկ են տվել, գլխին սարքել են, ու էս «հարիֆը» երկու միլիոն դրամ կրվել ա: Վզին դրել են թավանը ու սռոկ են տվել: Սա էլ, չնայած արդեն 12 տարի կալանավայրում է, բայց հարիֆի կարգավիճակից չի աճել:

Այս ամենը ոչինչ, եթե չլինեին այլ խնդիրներ: Զոն նայող Զավենի ու իրենց մարդկանց այս գործողություններին նպաստել կամ գոնե չեն խանգարել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետն ու տեղակալը: Նույն գողական օրենքներով ապրող այս պետական պաշտոնյաները, դեռևս սովետական ժամանակների ավանդույթի համաձայն, հիմնարկի հսկողության, կարգուկանոնի ողջ պատասխանատվությունը թողնում են զոն նայողի ու նրա մարդկանց վրա, իրենք էլ հետները վայելում հարիֆների գլխներին սարքելուց ստացված եկամուտների փշուրներ: Ըստ մեր տեղեկությունների` հենց պետի տեղակալ Խաչատրյանն է լուծում գողական աշխարհի հետ կապված շատ խնդիրներ, ու լավ էլ գլուխ է հանում:

Այս ամենը զարմանալի չէ, իհարկե, այսօրվա իրողությունների ֆոնին: Ի՞նչ կա զարմանալու, եթե Հայաստանի պենիտենցիար համակարգի գլուխ կանգնած է ամենահին կլյուչնիկներից մեկը` դանդաղամիտ Հայկ Հարությունյանը:

Մեզ անհանգստացնում է նաև վերոհիշյալ հարիֆի ճակատագիրը: Բանն այն է, որ նրա կինը, չկարողանալով ճարել 2 միլիոնը, դիմել է ոստիկանություն: Սրանք էլ սարքել են բոլորի գլխին, բռնել են փողը ստացողին: Հիմա երկու վտանգն կա: Մեկն այն է, որ գողականները կարող են հաշվեհարդար տեսնել վերոհիշյալ հարիֆի ու նրա կնոջ հետ, իսկ երկրորդ վտանգը կախված է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության ու նրանց ղեկավարության գլխին: Եթե հանկարծ այս պատմության բոլոր կեղտաջրերը գաղութից դուրս հոսեն, կարող է հասարակության մեջ մեծ աղմուկ բարձրանալ: Իսկ ոստիկանությունը հիմա, գիտեք, Վովա Գասպարյանի դուխով շատ բաների է ընդունակ…

Ի դեպ, պարոնայք բարձր ղեկավարներ, ոնց որ էլի վերադառնում ենք սովետի ժամանակներին. Հայաստանը դե ֆակտո` Ռուսաստանի կազմի մեջ, գաղութները` նորից ոստիկանության մեջ… առը հա քեզ` Եվրազես:
     Աղբյուրը՝ Irakanum.com

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3617 | 0 | 0
Facebook