Идет загрузка...
Сегодня:  Пятница, 17 Мая, 2024 года

Статьи

Ոստիկանները մերկացրել են Ծառուկյանի եղբորորդուն ու արդեն մեկ օր է պահում են խցում

irakanum.com
Пресс-секретарь:
irakanum.com
14:46, Среда, 11 Сентября, 2013 года
     Irakanum.com-ը գրում է.
     Ոստիկանության մեր աղբյուրը տեղեկացրեց, որ Ծառուկյանի եղբորորդին մի քանի օր շարունակ փորձել է Ագրարային համալսարանի մի դասախոսի համոզել, որ ընկերուհու քննությունը նշանակի, վերջինս անընդհատ հրաժարվել է: Երիտասարդն էլ 100 000 դրամ կաշառք է խոստացել, նաև սպառնալով, որ եթե դասախոսը չհամաձայնի նրա հետ վատ բան կպատահի: Մաթ.մոդելավորման դասախոսը ստիպված համաձայվել է, բայց անմիջապես գնացել է ոստիկանության 6-րդ վարչություն և հայտարարություն տվել: Ու հավանաբար 6-րդ վարչության տղաները մի քիչ շտապել են: Երեկ Ագրարային համալսարանի այգում գտնվող սրճարանում 100 000 դրամը դասախոսին փոխանցելու պահին մերկացրել են Ռոման Ծառուկյանին և բերման ենթարկել: Նա մինչև հիմա ժամանակավոր պահման խցում է, բայց իրենց արագ գործողությամբ 6-րդ վարչության աշխատակիցները կարծես թե անհարմար դրության մեջ են դրել Վովա Գասպարյանին: Irakanum.com-ը կատարվածի մասին ինֆորմացիան փորձեց ճշտել ոստիկանության լրատվության ծառայությունից, բայց կատեգորիկ հրաժարվեցին որևէ բան ասել կատարվածի մասին: Այնինչ, կաշառք տալու պահին մերկացումը տեղի է ունեցել օրը ցերեկով, տասնյակ ուսանողների աչքի առաջ: Ռոման Ծառուկյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եղբորորդին է, երևի այս հանգամանքն է, որ անհարմար դրության մեջ է դրել ոստիկանապետին:
     Աղբյուրը՝ irakanum.com
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
10526 | 12 | 0
Facebook