Идет загрузка...
Сегодня:  Пятница, 17 Мая, 2024 года

Статьи

Աշոտյանի ինտելեկտի վերին շեմը կուսակցության հետնամուտքը ստատուսախոս բերանով պահել-պահպանելն է

irakanum.com
Пресс-секретарь:
irakanum.com
14:00, Вторник, 10 Сентября, 2013 года

IRAKANUM.com-ը գրում է.
     Երեկ դպրոցականները տուն գնացին օժանդակ տետրերում դասղեկների թելադրած ցուցակներով, թե որ գրքի համար քանի հարյուր դրամ պիտի վճարեն դպրոցին: Այո, այո. երեկ մամուլում շրջանառված «արենդայով գրքերի» մասին է խոսքը: Մեծ թիվ չի կազմում, միջինը մի 2հազար քանի հարյուր դրամ գումար: Գրքերի մի մասն էլ նոր չեն: Լավ, խոշոր հաշվով ոչ առաջինն է այդքան էական, ոչ էլ երկրորդը: Լավ, ես մի քանի հազար դրամն էլ կտան ծնողները, աշխարհը դրանից չի փլվի, թող գրքերն էլ մի քիչ հնամաշ լինեն, դա էլ տրամագծորեն չի ազդելու աշխարհ-քաղաքական զարգացումների վրա: Կարևորը` աշակերտը իմաստով գնա դպրոց գա: Կարևորը` բավարար գիտելիք ստանա ու տարեց տարի կառուցվի վաղվա օրվա իմ երկրի քաղաքացու ներքին արժեհամակարգը, կարևորը` դպրոցը նպաստի որ մարդուկը Մարդ դառնա: ՈՒ այնուամենայնիվ, չգիտեմ ինչու, կամ գուցե առկա իրողություններին սթափ նայելու, պարզ իրատես լինելու պատճառով ինձ համակել է կասկածի պես մի բան, որ այս մարդուկները վաղը մեծ մարդ դառնալով ուղղակի հետ են շրջվելու թքեն մեր սերնդի երեսին, արած-չարածի վրա, հենց մենակ այն պատճառով, որ մեր ժամանակին, այսինքն` այսօր հանդուրժել ենք օրինակ Աշոտյանի նման սահմանափակին մի ամբողջ գիտության կրթության ոլորտ, անձի, որի ինտելեկտուալ հնարավորությունների վերին շեմը` ֆբ-ում հարազատ կուսակցության հետնամուտքը կրծքով ու ստատուսախոս բերանով պահել-պահպանելն է: ՈՒ ամենասարսափելին` որ այլևս ժամանակավրեպ կլինի մեր արդարացումներն, օրինակ, որ ախր ի՞նչ անեինք, ախր ես խոզերը ոչ մարդկային լեզու էին հասկանում, ոչ օրենքի լեզու, ախր սրանք բանջարանոցում աճեցված զոմբիներ էին, ախր երկիրը անորոշությունից գլխապտույների մեջ էր, ախր արտաքին թշնամիները սպառնում էին պատերազմով, ախր արտաքին ավելի թունդ թշնամիները տնտեսապես «սպանում էին» մեր առանց այն էլ վտիտ պետությունը: Անիմաստ կլինի նաև ինքնաքննադատությունն այլևս, որ ասենք այո, մենք ամենաթույլ սերունդ ենք եղել, պատերազմը հաղթաց, անկախություն վերանվաճած սերնդին փոխարինած ու այդպես էլ ոչ մի լուրջ բան արած, կամ չարած սերունդն ենք. Ներող կլինեք, երեխեք ջան: Այո, կասկածներ են, բայց կրկին չգիտեմ ինչու, կամ գուցե հենց իրատեսության պատճառով դրանք խիստ առարկայական ու իրական կասկածներ են թվում:
     Աղբյուրը՝ IRAKANUM.com


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2866 | 0 | 0
Facebook