Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 20 Мая, 2024 года

Статьи

Պելե. Դարի լավագույն ֆուտբոլիստը

HAYKUHI BABAKHANYAN
20:01, Среда, 10 Октября, 2012 года
Պելե. Դարի լավագույն ֆուտբոլիստը

«Ֆուտբոլի կործանումը հնարավոր է: Բայց դրանից առաջ կկործանվի ամբողջ աշխարհը»;-Պելե


    

Պելե Էդսոն Արանտես դո Նասիմենտու- Ծնվել է 1940թվականի հոկտեմբերի 23-ին` Կարոկասում, Բրազիլիա:
     Հարձակվող, ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողը: Տեխնիկական անթերի պատրաստակամությամբ, գնդակը մեծ վարպետությամբ վարող, խաղադաշտում գերազանց կողմնորոշվող ֆուտբոլիստ, գրոհների հմուտ կազմակերպիչ և ռմբարկու:
     1950թվականին սկսել է խաղալ տեղի` «Բաուրու» թիմում:1956թվականին տեղափոխվել է «Սանթոս», և 15 տարեկանում սկսել է հանդես գալ Բրազիլիայի առաջնությունում: Առաջին մրցաշրջանում խփել է 32 գնդակ:
     1957թվականին, 16 տարեկանում ընդգրկվել է Բրազիլիայի հավաքականում:Նորամուտը նշանավորել է Արգենտինայի դարպասի գրավումով: Ազգային հավաքականում անցկացրել է 93 խաղ, խփել` 77 գոլ:
     1958թվականին, 17 տարեկանում դարձել է աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը: Կիսաեզրափակչում խփել է 3, եզրափակչում` 2 գնդակ:
     1958, 1962 և 1970թվականներին` աշխարհի չեմպիոն: 1958 և 1970թվականներին` առաջնությունների լավագույն խաղացող: Մասնակցել է նաև 1966թ. առաջնությանը:Լիբերտադորեսի գավաթի և միջմայրցամաքային գավաթի խաղարկությունների հաղթող: 1970թ. աշխարհի լավագույն մարզիկ: Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել 1973 թվականին:
     Նրան է պատկանում բրազիլական ֆուտբոլի երկու ռեկորդ. 1958-ին 30 խաղում խփել է 58 գոլ, «Սանթոս»-«Բոտաֆոգո» հանդիպման ժամանակ խփել է 11 գոլ, իսկ հանդիպումը ավարտվել է 13:0: Համաշխարհային ռեկորդակիր է ընդհանուր առմամբ խփած գոլերի քանակով` 1284 (1363 խաղում): 1977թվականին թողել է գործնական ֆուտբոլը:
     1994թվականին Պելեն դարձել է Բրազիլիայի սպորտի նախարար: Իսկ հրաժարական է տվել 1998թվականին` մասնավոր բիզնեսին նվիրվելու համար: Պելե.«Լավագույնը նախկինում, լավագույնը` հիմա»...

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
9213 | 0 | 0
Facebook