Shamshyan.com-ի տեղեկություններով, մոտ 10 օր առաջ, ֆիզիկական անձը Հայաստան էր ներմուծել մեծ քանակությամբ կուսաթաղանթ:
Ներմուծումը կատարվել է օրինական ճանապարհով` հետագայում իրացնելու նպատակով: Այն ներմուծվել է ''Զվարթնոց'' օդնավակայանից, թե Բագրատաշենի մաքսատնից, աղբյուրը չհայտնեց:
Shamshyan.com-ը, լուրի իսկությունը ճշտելու նպատակով, պատրաստվում է հարցումներ ուղղարկել մաքսային և հարկային ծառայություններին:
Աղբյուրի փոխանցմամբ կուսաթաղանթները կշռում են 3-5 գրամ, իսկ ընդհանուր քանակը մոտ կես տոննա է եղել:
Անդրադառնալով Վերը նշված հոդվածին` Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը ասել է, որ ինքն էլ պարբերաբար արհեստական կուսաթաղանթի վաճառքի մասին հայտարարություններ է հանդիպում համացանցում, սակայն, որպես մասնագետ, չի պատկերացնում` ինչպես կարելի է օգտագործել այն:
''Ես չեմ կարող ասել` ինչպես են օգտագործում: Մենք երբեք Հայաստանում նման առիթ չենք ունեցել, որ մարդուն նշանակեն նման բան, ասենք` ''արհեստական կուսաթաղանթ'' ու ինքներս երբեք չենք առնչվել դրա հետ'', -նկատեց Շահրամանյանը:
Նրա խոսքով, պարբերաբար տարածվող նման լուրերը ապատեղեկատվություն են, որովհետև ''ով` ով մենք կամ գինեկոլոգները կիմանայինք, որ նման հոսք կա'':