Աշխատանքից տուն գնալու ճանապարհին ականատես եղա զավեշտալի տեսարանի: ''Դժվար ապրուստ'' հեռուստասերիալի դերասանուհի Տաթև Իրիցյանը, նույն ինքը` ժողովրդի լեզվով ասած Էսթերը, հանրության ուշադրության կենտրոնում էր: Անցորդները ճանաչելով իրենց սիրած Էսթերին, հավաքվել էին կողքը, խնդրում էին լուսանկարվել: Մի կին էլ շփոթված հարցրեց մոտակայքում կանգնած վաճառողուհուց:''Ով ա ո՞ր'', - ''Այաա, չես ճանաչո՞ւմ, կիրովականցի Էսթերն ա, Գոռիս փրկողը....'': Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ: Միայն մի բան կհավելեմ: Սիրելի համաքաղաքացիներ, տարբերեք սերիալները իրական կյանքից: