Идет загрузка...
Сегодня:  Суббота, 18 Мая, 2024 года

Статьи

ՈՒՂԵՎԱՐՁԸ ԿՎԵՐԱՆԱՅՎԻ

Arman Grigoryan
Автор:
Arman Grigoryan
18:53, Вторник, 23 Июля, 2013 года
     Երևանի քաղաքային տրանսպորտի թանկացման դեմ ուղղված բողոքի ակցիաները ոնց որ արդեն ձեռք են բերում պաշտոնական բնույթէ առայժմ ՀՀ ՄԻՊ-ի մակարդակով: Ինչպես փոխանցում է 168.am-ը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ պահանջելով ներկայացնել տրասնպորտի սակագնի բարձրացման իրավական և տնտեսական հիմքերը: «Ինձ համար տարակուսելի է, որ ընդամենը 3-4 ամիս առաջ քաղաքապետը խոստանում էր, որ թանկացում չի լինելու: Ինձ համար հետաքրրիր է և ես՝ որպես օմբուդսմեն, որպես պաշտոնյա, որպես մարդ, ակնակալում եմ լսել նաև այդ հիմնավորումները, որ ինձ քաղաքապետարանն ուղարկելու է. ի՞նչն է փոխվել չորս ամիսների ընթացքում, որ այդպես կտրուկ ակնկալիքները քաղաքապետի փոխվել են և փոխվել են տնտեական հիմնավորումն ու բազան» - ասել է Կարեն Անդրեասյանը և միաժամանակ հավելել, որ հիանում է այն քաղաքացիներով, ովքեր իրենց մեքենաներով անվճար մարդկանց են տեղափոխում: «Ես չունեմ իմ սեփական մեքենան, թե չէ ինքս հաճույքով որևէ տեղից մեկնելով՝ ինձ հետ մարդկանց կտանեի» , - նշել էԿարեն Անդրեասյանը: Նա նաև ասել է որ ինքը կնախընտրեր չօգտվել տրանսպորտից, քանի որ չէր կարող 150 դրամի փոխարեն 100-ը վճարել: «Ես կնախընտրեի այդ դեպքում չօգտվել այդ տրանսպորտից, որովհետև ինքս՝ որպես մարդ, չեմ կարող չտալ հասանելիքը այլ մարդուն»: Հասկանալի է, որ որպես իրավաբան, ՄԻՊ-ը չէր կարող քաջալերել մի երևույթ, որը, եթե ուղղակի չոր փաստերի լեզվով ասենք օրինախախտում է, սակայն նաև, որպես իրավապաշտպան չի կարող հանդուրժել Երևանի քաղաքապետարանի անհասկանալի քայլերը: Այս պահին, ըստ finance.am կայքի հրապարակած տեղեկատվության քաղաքապետարանում ընթանում է ավագանու խորհրդի արտահերթ նիստ և հնարավոր է վերանայվի ուղեվարձի թանկացումն ու սակագինը վերստին մնա հարյուր դրամ:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
15471 | 20 | 0
Facebook