Идет загрузка...
Сегодня:  Суббота, 18 Мая, 2024 года

Статьи

Լևոն Մութաֆյանի հերթական «տինդիրիտները»

Arman Grigoryan
Автор:
Arman Grigoryan
16:58, Вторник, 23 Июля, 2013 года
     Չեմ կարող ասել Հայաստանում կգտնվի մեկը, դե ասենք բացի Գեորգի Վանյանից ու Սաքունցից, ում համար մեր երկրի բանակը ազգային արժեք չէ ու մեր պետության ամենաարժեքավոր ձեռքբերումն ու գոյության շարունակականության ապահովման երաշխավորը: Կարծում եմ, որ չի գտնվի: Կարծում էի: Սակայն արի ու տես, որ կա նման անձնավորություն և այն էլ սովորական մեկը չէ, այլ հարգված քաղաքացի, արվեստի ու մշակույթի մարդ: Մի խոսքով .... դիմավորեք խնդրեմ նորին բարեծնություն ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆԻՆ: Ես առիթ ունեցել եմ այս անձնավորությանը մի քանի անգամ անդրադառնալու իմ հրապարակումների մեջ, նույնիսկ «թեթևակի խոզանակելու» կապված նրա հրապարակումների հետ, որոնք վերաբերվում էին Հայ եկեղեցուն վերջինիս գահակալին ու սպասավորներին, Դիանա Գրիգորյանին ....: Հետո, երբ Գյումրու ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու միջոցառումներից հետո հաղորդագրություն տարածվեց, ու ոնց որ էլի իր կողմից, թե ծեծի է ենթարկվել, մեղքս եկավ ու թեև վերջին շրջանում էլ ուզում էի իրեն հիշել, սակայն անկեղծ ասած ալարում էի ու մտածում դե մարդ է չարժե հատկապես, որ առողջական խնդիր ունի, ու չէի գրի այս նյութը, եթե նա ուղղակի իր թիրախ դարձրած չլիներ մեր Ազգային Բանակը: Եվ ինչ է պարզվում.... պարզվում է այն, որ ի դեմս այս մտավորականի, մենք գործ ունենք հերթական շարքային ու սովորական փոքրիկ շահամոլի, ով այսպես ասած աբիժնիկ այն հանգամանքից, որ որդուն չեն զորակոչել «Զինուժ» -ում պարտադիր ժամկետային ծառայությունն անցկացնելու և մերժել են այս բովանդակությամբ ՀՀ ՊՆ-ին հասցեագրված նրա նամակը, զուտ միայն այն պատճառով, որ որդու խելքն այդքան «չի լցրել»: Եվ դրանից հետո մեր աննկուն հանրային հայելին սկսել է քննադատել մեր բանակը: Էլ ինչպես պիտի այսքանից հետո հավատ ընծայել այս «ժամկետանց Մոսկվա գրողի» հրապարակումներին ու վստահ լինել, որ վերջինս հարգում է իր գոնե ստորագրության պատիվը:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
2200 | 2 | 0
Facebook