Идет загрузка...
Сегодня:  Суббота, 18 Мая, 2024 года

Статьи

Ուր է եղբայրսիրությունդ Տեր Շահե

Arman Grigoryan
Автор:
Arman Grigoryan
13:28, Понедельник, 22 Июля, 2013 года
     Մոտ տաս օր է երևի Համացանցի և հատկապես Ֆեյսբուքի մեջ քննարկվում է ԱՀԹ ԱՐԱՐԱՏ Միության նախագահ Ս. Սարգիս եկեղեցու սպասավոր Տ. Հակոբ քահանա Խաչատրյանի տեղափոխությնը և այդ տեղափոխության հետ կապված մի շարք երիտասարդների ունեցած դժգոհությունը իրենց կողմից սիրված ու ընդունված հոգևորականի տեղափոխության վերաբերյալ, որն հասկանալիորեն, րիտասարդների տարիքին հատուկ պոռթկունությամբ ունեցավ նաև փոքր ինչ ծայրահեղ դրսևորումներ բողոքի ակցիայի տեսքով, ինչը հենց այդ պոռթկունությանը կամ այսպես ասենք երիտասարդական տաքգլխությանը պիտի վերագրել. ամեն դեխքում երիտասարդն ունի սխալվելու իրավունք կյանքի փորձառության պակասով պայմանավորված: Եվ այստեղ է, որ պիտի ի հայտ գար փորձառու ուսուցչի ներկայությունն ու ուղղորդումը հետ կանգնելու ցանկացած զգացմունքային քայլից. Տեր Հակոբի կողմից դա երևաց հենց միայն իր տված հարցազրույցով, որտեղ Տեր Հայրը բնական համարեց իր տեղափոխությունն ու անպատեհ կամ անհասականլի որևէ հարց դրանում չտեսավ: Սակայն նույն Տեր Հակոբից ավելի տարիքով և փորձառու Տեր Շահե քահանա Հայրապետյանի կողմից, ով նաև Ս. Սարգիս եկեղեցու հովիվն է ու թեմական խորհրդի անդամ, ես որպես լրագորղ, անկեղծ ասած զարմացած եմ. հատկապես Slaq.am-ին տված հարցազրույցի տեսանյութը դիտելուց հետո: Նախ ինձ համար անհասկանալի է, թե Տեր Շահեն, որ վերջում իրեն հատուկ արտիստիկ պաթետիզմով ասում է, թե կաղոթի իր եղբոր համար, այդ նույն եղբորը ոնց է կարողանում սևացնել այն էլ տեսախցիկի առաջ, վերագրելով նրան մեղքեր, որոնց հավաստիությանը այս պահին արդեն խիստ կասկածելի են ինձ ու վստահաբար նաև շատերի համար, հատկապես, երբ համեմատում ու տեսնում, ես, որ նույն Տեր Հակոբը Տեր Շահեի մասին որևէ վատ խոսք չի ասում: Կամ ինչ հիմնավորմամբ է երիտասարդների տաքարյունության հետևանք բողոքի ցույցը համարում դավադրություն լարված իր քահանայակից եղբոր ու առավել ևս Մայր Աթոռի Դիվանապետի կողմից, երբ մեկ ակնթարթ արդեն առաջ ասում է, որ չի քննարկելու եպիսկոպոսին: Ուր մնաց այս դեպքում իր իսկ վկայակոչած նվիրապետական հնազանդությունն ու ուխտապահությունը: Մեղադրել մարդուն նման արարքի մեջ, առնվազն պիտի ունենալ անհերքելի ապացույցներ ու կռվաններ, մինչդեռ Տեր Շահեն միայն խորհրդավոր կիսատ խոսքով փորձում է այսպես ասենք ասել այն, ինչ ուզում է լսել իրենից լրագորղուհին` սենսացիա «դավադրության մասին բացահայտում»: Իսկ արդյոք ավելի քահանայավայել ու քրիստոնեավայել չէր լինի, եթե ուղղակի որպես հոգևոր հայր փորձեր հասկանալ երիտասարդներին ու հանգստացնել .... չէ որ երիտասարդն ունի իրավունք սխալվելու:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4916 | 0 | 0
Facebook