Идет загрузка...
Сегодня:  Суббота, 18 Мая, 2024 года

Статьи

Սաքունցի արևմտյան դոնորները

Arman Grigoryan
Автор:
Arman Grigoryan
11:42, Четверг, 04 Июля, 2013 года
Սաքունցի արևմտյան դոնորները
     «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» -ը այլ կերպ ասած Արթուր Սաքունցի կազմակերպությունը, հրապարակել է զեկույց 2013 թ. հունվար-հունիս ամիսներին զինված ուժերում մահացության դեպքերի մասին: Անշուշտ կարևոր զեկույց է և բավականին լուրջ տեողեկատվություն իր մեջ պարունակում է: Սակայն երբ ուսումնասիրում էի կառույցի կայքը, մի բան ամեն դեպքում հետաքրքրեց. ովքեր են այս կառույցի դոնորները, մեղմ ասած` փող տվողները, և պարզվեց բավականին հետաքրքիր պատկեր.
     Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն
    
     Ամերիկյան իրավաբանների ընկերակցություն
    
     Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտե
    
     Բաց հասարակության հիմնադրամներ
    
     ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
    
     Նիդերլանդների Թագավորության կառավարություն
    
     Լեհաստանի մարդու իրավունքների պաշտպանության հելսինկյան հիմնադրամ
    
     Համագործակցության զարգացման միջեկեղեցական կազմակերպություն (ICCO)
    
     Ժողովրդավարության աջակցության ազգային ֆոնդ
    
     Քաունթերփարթ ինթերնեյշնլ: Ոնց հասկանում եք բոլոր կազմակերպությունները ներկայացնում են Արևմուտքը որոնցից մեկն էլ կրոնական է: Հիմա ինձ մի բան է շատ հետաքրքրում. ամերիկյան կամ արևմտյան դրամով գործող այս կազմակերպությունը ինչքան էլ լավ գործ կատարի Հայաստանում /թեև չար լեզուներն ասում էին ժամանակին, որ մահացած ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հետ կապված հայտնի միջադեպում այս կառույցի մատը խառն է եղել/, ինչու է մտել մի այնպիսի ոլորտի մեջ, ինչպիսին ՀՀ Զինված Ուժերն են, մեր պետության ապագայի միակ իարկան երաշխիքը ըստ էության: Ավելին, հաշվի առնելով աներիկյան այն հայտնի տրամաբանությունը, թե ով դրամ է տալիս, նա էլ երաժշտույունն է պատվիրում, բա արևմտյան դոնորների համար ինչ հետաքրքրություն է ներկայացնում մեր Ազգային բանակն այսօր, որ այսպիսի հզոր խմբով ֆիանսավորում են այս կազմակերպությանը: Միաժամանակ ինձ համար տարօրինակ է կրոնական կազմակերպության առկայությունը դոնոր կազմակերպությունների շարքում, ինչքան էլ վերջում պարզվի որ այն էքյումենիկ կառույց է: Այս ամենը մի քիչ տարօրինակ չէ արդյոք: Չեմ ուզում շուտափույթ եզրակացությւոններ կատարել, բայց չեմ էլ կարծում, որ Արևմուտքը հենց այնպես դրամ տա, ու հաստատ այլ նպատակներ, շահեր ու նկրտումներ կան, իսկ այսօր լավագույն շահարկման առարկան Արևմուտքի կողմից մարդու իրավունքներն են:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4131 | 0 | 0
Facebook