Идет загрузка...
Сегодня:  Суббота, 18 Мая, 2024 года

Статьи

Մայր Աթոռի Դիվանապետը արձագանքում է

Arman Grigoryan
Автор:
Arman Grigoryan
12:18, Среда, 03 Июля, 2013 года
Մայր Աթոռի Դիվանապետը արձագանքում է
     Հայտնի Հայկական օֆշորի պատմության շուրջ իր տեսակետն է հայտնել նաև Մայր Աթոռը: Եվ փառք Աստծո, որ այդ տեսակետը հնչեց և հնչեց այս ձևակերպումով, քանի որ իր մեջ արտահայտում է այն ինչ վայել է լուրջ, ժամանակի փորձությանը բռնած, հավասարակշիռ ու կայուն կառույցի: Ըստ այսմ, ինչպես Hraparak.am-ն է փոխանցում, պատասխանելով կայքի հարցերին Մայր Աթոռի Դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը ասել է հետևյալը. «Բացի հրապարակումներից, որոշակի ուսումնասիրություններ պատկան մարմինների կողմից հրապարակված չեն, թե որքանով է դա իրականությանը համապատասխանում կամ ոչ» , իսկ այն հարցապնդումին, թե արդյոք մամուլի հրապարակումները արժանահավատ չէն, ի պատասխան հնչել է. «Անշուշտ, արժանահավատ չեն կարող լինել հոդվածները, հրապարակումները, քանի դեռ նրանք համապատասխան մարմինների կողմից չեն հաստատվել կամ հերքվել: Դրա համար մենք պետք է նախընտրեինք մեր մոտեցումները, մեր կեցվածքն արտահայտել այն ժամանակ, երբ որ հավաստի կդառնան հրապարակումների մեջ արտահայտված տեսակետները»: Հետաքրքրականն այն է, որ Մայր Աթոռի դիվանապետը այսպես ասենք «սառը ջուր է լցրել» բոլոր նրանց գլուխներին, ովքեր փորձում էին ամեն կերպ եկեղեցականներին վերագրել անպատժելիություն: «Անպայման, անշուշտ: Հիմա չեմ ուզում «եթե» -ներով խոսել, երբ նման իրավիճակ ստեղծվի, անշուշտ, համապատասխան տնօրինումներն ըստ այդմ կկատարվեն» , - ասել է Արշակ սրբազանն ի պատասխան այն հարցին, թե կլինի արդյոք համապատասխան հայտարարություն, եթե հաստատվի նավասարդ արք. Կճոյանի մասնակցությունը այդ սկանդալային պատմությանը: Մինչ այժմ հնչած կարծիքների տեսակետների ու մոտեցումների մեջ, խոստովանեք, Էջմիածնի պատասխանն ամենահավասարակշռվածն ու ողջամիտն էր: Անշուոշտ կարող էր Էջմիածինը հանդես գալ Նավասարդ Կճոյան արքեպիսկոպոսի պաշտպանությամբ, ի վերջո խոսքը Եկեղեցու բարձրաստիճան եկեղեցականներից մեկի մասին է, սակայն ուշադրություն դարձրեք, պատասխանները կարճ են, հստակ ու առավելագունս անաչառ` առաջնորդված «լավին լավ, վատին վատ» սկզբունքով: կարծում եմ այսքանից հետո բոլոր մեղադրանքները Էջմիածնի հանդեպ կլռեն ու պարզեիպարզ կլինի, որ ի դեսմ Եկեղեցու ներկա իրականության մեջ մենք ունենք իրապես անաչառ անկողմնակալ ու օբյեկտիվ կառույց
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
5163 | 0 | 0
Facebook