Идет загрузка...
Сегодня:  Воскресенье, 28 Апреля, 2024 года

Статьи

ՈՒր է քո ժպիտը?

22:30, Среда, 12 Сентября, 2012 года
ՈՒր է քո ժպիտը?
     Ասում են ամեն Աստծու օր ժպտացեք միմյանց ու աշխարհը կժպտա ձեզ: Քայլում եմ երևանյան փողոցներով, ու առաջին հարցը, որ ծագում է մտքումս, դա է, իսկ ուր են մարդիկ ձեր ժպիտները: Լիքը երիտասարդներ, միջին տարիքի մարդիկ, մեծահասակներ զբոսնում են կամ աշխատանքից տուն գնում: Ուզում եմ որսալ նրանց հայացքներում պատկերված ներաշխարհը, որ հայ մարդու ժպիտը դարձրել է մի տեսակ արհեստական: Ամեն մի տարիք ծնում ու թելադրում է ժպտալու իր կանոնները, ու ափսոսանք եմ ապրում երբ մանուկի, երիտասարդի, ավագ սերնդի ու տարեցների հայացքներում ժպիտի նույն ելևէջներն եմ տեսնում: Մինչդեռ այդպես չպետք է լինի, դա դուրս է տրամաբանությունից: Կասեք հակասում եմ ինքս ինձ, քանզի նշում էի թե չենք ժպտում, դադարել ենք ժպտալուց, բայց ոչ, չեմ հակասում, ժպտում ենք` չժպտալուն հավասար արհեստական ու սառը ժպիտով: Կորել է մի տեսակ այդ ժպիտի համեղությունը, մեր մտազբաղ ուղեղներում էլ տեղ չի մնում անշահախնդրորեն իրար ժպտալու համար: Իսկ մի պահ պատկերացրեք ինչքան հաճելի կլիներ, երբ անմնացորդ իրար ժպտայինք, ժպտայինք մարդկային ջերմ վերաբերմունքից, այլ ոչ թե աչքակապությամբ զբաղվեինք` մեր սառն ու արհեստականորեն բեմադրված ժպիտով, եթե մի փոքր ավելի հոգատար ու սրտացավ լինեինք միմյանց նկատմամբ` ծանոթ թե անծանոթ, հարևան թե բարեկամ, ընկեր թե հարազատ: Մի խոր հիասթափության ալիք է ամեն անգամ ինձ պարուրում այսքան մտազբաղ հայացքները տեսնելիս, կյանքը կանգ է առնում քո աչքերում: Բայց մարդիկ, միգուցե ժպտանք? Միգուցե փորձենք ու համոզվենք, թե իրականում ինչքան հաճելի է առավոտյան քեզ թանկ մարդու ժպիտը որսալ ու ապրել այդ ջերմ զգացողությամբ:
     Խնդիրները եղել են, կան ու կլինեն, բայց մարդիկ, ժպտացեք, որպեսզի ծնվի նաև կամք գնալու առաջ, սեփական ուժին ու հավատին ընդառաջ, այս կյանքում մենակ չլինելու ու չմնալու մտավախությունից ձերբազատվելու ու լքված լինելու ծանր բեռը չապրելու համար: Ես ուզում եմ ժպտալ, բայց անհետաքրքիր է դա անել մենակ, իսկ ուր է քո ժպիտը հայ մարդ?
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
7679 | 0 | 0
Facebook