Идет загрузка...
Сегодня:  Вторник, 30 Апреля, 2024 года

Статьи

Զարմացե՛ք

09:44, Суббота, 13 Апреля, 2024 года
Զարմացե՛ք

Գերմանացի հռչակավոր փիլիսոփա Իմմանուիլ Կանտը հայտնի է իր «տրանսցենդենտ իդեալիզմ» անվանյալ փիլիսոփայությամբ: Դա ոչ մեկին չի հուզում, կարևորն այն է, որ նա մեծ փիլիսոփա է եղել:

Սակայն, որպեսզի դուք որոշակի պատկերացում կազմեք նրա բնավորության մասին, ես ձեզ արագ կբացատրեմ, որ Կանտի բարոյախոսությունն անվանվում է «դեոնտոլոգիա» . դա պարտքի, պատասխանատվության բարոյականությունն է: Նրա համոզմամբ՝ ինչ արդարացում կամ արդարացնող իրավիճակ էլ դուք ձեզ համար հորինեք, պիտի անպայման անեք այն, ինչը պարտավոր եք անել: Դա, մասնավորապես, նշանակում է, որ դուք չպիտի ստեք, եթե նույնիսկ գիտեք, որ այդ դեպքում կարող է զոհվեք:

Ուրեմն, իմացեք, որ Կանտը չի կատակել: Փիլիսոփան մահացել է 79 տարեկանում, և ասում են՝ ամբողջ կյանքում կույս է մնացել, որը կարող է նշանակել, որ նա տնից գրեթե երբեք դուրս չի եկել:

«Ես ապուշի տեսք չունեմ, բայց ես երջանիկ ապուշ եմ, երբ ուզում եմ: Արդեն ընթրիքի ժա՞մն է: Մայրիկը կարող է անհանգստանալ, ես տուն եմ գնում»:

Եվ հիրավի, երբ նա տնից դուրս է եկել, դա եղել հանուն նույն բանի: Եղել է նույն ուղևորությունը՝ միլիմետրի ու րոպեի ճշգրտությամբ: Ամեն օր: Առասպելն ասում է, թե հրաշք է տեղի ունեցել, և նա ընդամենը երկու անգամ փոխել է իր ճանապարհը՝ Ժան Ժակ Ռուսոյի «Հասարակական պայմանագիր» -ը և Ֆրանսիական հեղափոխության մասին լուրն իմանալուց հետո լրագիր գնելու համար:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
505 | 0 | 0
Facebook