Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 06 Мая, 2024 года

Статьи

Մահաթմա Գանդիի կյանքի՝ շատերին անհայտ մանրամասները. այս երբեմնի ռասիստի համոզմամբ հնդիկն աֆրիկացուց բարձր է (6)

09:14, Суббота, 30 Июля, 2022 года
Մահաթմա Գանդիի կյանքի՝ շատերին անհայտ մանրամասները. այս երբեմնի ռասիստի համոզմամբ հնդիկն աֆրիկացուց բարձր է (6)

Մահաթմա («մեծ հոգի») պատվանունն ստացած Գանդին, թվում է, իսկը հանդուրժողականության մարմնացումն է, որ կա, սակայն նա հնդիկներին անսահման բարձր է համարել «կաֆրեր» -ից. այս ստորադասող ու նսեմացնող եզրույթն է նա ժամանակին գործածել սևամորթների մասին խոսելիս: 1893 և 1915 թվականների միջակայքում, երբ նա ապրել է Հարավային Աֆրիկայում, գործի բերումով շփումներ է ունեցել սևամորթների հետ:

1906 թվականին բանտում առաջին անգամ հայտնվելու ժամանակամիջոցում նրա համար անտանելի է եղել սևամորթների հետ շփումը: «Մենք կարողացանք հասկանալ, որ մենք այն տեսակին, դասակարգին չենք պատկանում, որին պատկանում են սպիտակամորթները, բայց բնիկների մակարդակին դասվելն արդեն իսկ չափազանց էր, - գրել է նա, - …դրանք, հատկապես կալանավորները, քաղաքակրթությունից զուրկ արարածներ են: Նրանք շատ կեղտոտ են և գրեթե կենդանիների պես են ապրում»:
     Նկարում՝ Գանդին անգլո-բուրական պատերազմում:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
765 | 0 | 0
Facebook