Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ձորաղբյուրում խմելու նոր ջրագծեր են անցկացվում

16:23, երեքշաբթի, 20 նոյեմբերի, 2018 թ.
Ձորաղբյուրում խմելու նոր ջրագծեր են անցկացվում
     Կոտայքի մարզի Ջրվեժ խոշորացված համայնքի Ձորաղբյուր բնակավայրում պետական բյուջեի աջակցության շնորհիվ իրականացվում են խմելու ջրագծերի կառուցման աշխատանքները:
     Կառավարության 27.09.2018թ.-ի N 1073–Ն որոշմամբ հաստատված սուբվենցիոն ծրագրերի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով պետական բյուջեից բնակավայրին հատկացվել է 16. 700 000 դրամ աջակցություն. ևս 24 000.000 դրամի չափով համաֆինանսավորել է Ջրվեժ համայնքը: Պայմանագրի ընդհանուր արժեքը 40 700 000 դրամ է:
     Ծրագրի այս փուլում Ձորաղբյուրում իրականացվում են ասֆալտի կտրման, քանդման, հողաշինարարական աշխատանքները, որից հետո 2, 5 կմ խողովակաշար է անցկացվելու: Արդյունքում բնակավայրում խմելու գրագծերի ցանցի մի մասը կարդիականացվի. այն կսպասարկի ավելի քան 250 տնտեսության:
     Բնակավայրում տարիներ շարունակ խմելու ջրի ցանցը մաշված է եղել: Նախատեսվում է աստիճանաբար ամբողջ ցանցն արդիականացնել և Ձորաղբյուրում վերջնականապես լուծել խմելու ջրի խնդիրը:
    
     http://kotayk.mtad.am/news/item
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2550 | 0 | 0
Facebook