Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ուզում եմ մի պահ

mamul.am mamul.am
Հեղինակ`
mamul.am mamul.am
12:21, երեքշաբթի, 22 հունվարի, 2013 թ.
Ուզում եմ մի պահ
     Ուզում եմ մի պահ չլինել..
     Ուզում եմ վերանալ աշխարհից
     Իմ ներկայաությունն ուզում եմ չզգալ...
     Ուզում եմ ազատ լինել
     Ազատ բոլոր հայացքներից
     Բոլոր բոլորից..
     Ուղղակի ուզում եմ չլինել
     Զգալ ոչ լինելիությունը...
     Եթե դա, իհարկե, հնարավոր է
     Ես խենթ չեմ...
     Ուղղակի բոլորի նման
     Ես էլ եմ հոգնում
     Ես էլ եմ ուզում հանգստություն
     Ներքին ու արտաքին աշխարհիս
     Ներդաշնակություն
     Ուղղակի ուզում եմ ապրել անհոգ
     Ուզում եմ ննջել անմտահոգ
     Միթե շատ բան է ուզածս
     Ուղղակի ուզում եմ չլինել...
     Բայց չէ...
     Իմ աշխարհը
     Հոգուս աշխարհը...
     Այնքան եմ սիրում այն..
     Ինձ այնքան հարազատ է
     Միայն այստեղ, այստեղ եմ կարողանում...չլինել
     Միայն այստեղ է, որ հանգիստ եմ
     Միայն այստեղ է, որ ինձ հասկանում են...
     Ու թույլ են տալիս...ինձ...Չլինել....
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4641 | 0 | 0
Facebook