Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՇՏԱՊ: Փակ շուկան բացում է գաղտնիքները

19:57, երկուշաբթի, 02 սեպտեմբերի, 2013 թ.

Փակ շուկան ներսից անճանաչելի է դարձել, շուկայի տարածքում իրականացվող քանդման աշխատանքներին զուգահեռ աշխատել են նաև օտարերկրյա հնագետներ: Հնագետներն հայտնաբերել են հազարամյա, բավական ուշագրավ մի գերեզմանոց, հայտնաբերվել է 25 կմախք, որոնցից 13-ն ունեն խիստ դեֆորմացված գանգեր, գրում է Vampir.am Պարբերականն ընդգծում է, որ հայտնաբերված գանգերն ավելի շատ նման են այլմոլորակայինների, քան սովորական մարդկանց։ Հնագետները գտնում են, որ գանգերի դեֆորմացիան արվել է հատուկ գործիքով՝ նպատակ ունենալով տվյալ անձանց տարբերակել մյուս սոցիալական խմբերից: Բացի գանգի կառուցվածքի աղճատումներից, կմախքների վրա հայտնաբերվել են նաև ստոմատոլոգիական, ինչպես նաև կողային ողերի լուրջ վնասվածքներ: Սամվել Ալեքսանյանի գրասենյակից որևէ տեղեկություն մեր թղթակցին հրաժարվել են հաղորդել։Աղբյուր՝ Vampir.am

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4072 | 0 | 0
Facebook