Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեր ազգը խայտառակ է լինում

12:53, երեքշաբթի, 16 հուլիսի, 2013 թ.
     "У него год назад умер ребенок от рака мозга, и ему не хватало денег на то, чтобы сделать памятник на могиле его сына..."... Սա մեջբերում էր արդեն բոլորիս հայտնի՝ հայ վարորդի փաստաբանի տված հարցազրույցից:
     Հերիք չէր, որ ոչ այնքան հեռու անցյալում, մեր "հմուտ" լրագրողների թեթև ձեռքով համացանցը լցվեց այն խայտառակ տեսանյութով, որտեղ հայերը միմյանց հրելով փորձում էին Գագիկ Ծառուկյանի գցած սեղանից ուտելիք կորզեին, հիմա էլ սա: Մենք արդեն խայտառակ ենք լինում ամբողջ աշխարհով մեկ... Լավ, սա դեռ հասկանալի է, ռուս լրագրողին բոլորովին էլ չպետք է հետաքրքրի հայ ազգի պատիվը, բայց մի՞թե մեր լրագրողները չունեն այդքան քաղաքական հոտառություն և որպես ՀՀ քաղաքացի չունեն այնքան արժանապատվություն, որ գիտակցեին այդ տեսանյութի՝ հայերի համար ամոթալի լինելը: Բոլորս էլ գիտակցում ենք, որ այո, երկրում իրոք ծայրահեղ վիճակ է, բայց այդ վիճակը միայն մեզ՝ հայերիս է վերաբերվում, և պետք չէ նմանատիպ գործողություններով խայտառակել մի ամբողջ ազգ և պետություն, դրանով դուք ոչ թե վարկաբեկում եք մեր կառավարությանը, այլ առաջին հերթին Թուրքիայի և Ադրբեջանի ջրաղացին եք ջուր լցնում...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
12676 | 47 | 0
Facebook