Կառուցման սկիզբ՝ 966 թ.
Կառուցման ավարտ՝ 13-րդ դար
Հաղպատ, հայկական միջնադարյան խոշոր վանքային համալիր, նախկին համալսարան Հայաստանի Լոռու մարզի Հաղպատ գյուղում։
Հաղպատի վանքը հիմնադրվել է 10-րդ դարի 2-րդ կեսին՝ 976 թվականին, Բագրատունի Աշոտ Գ-ի թագավորության ժամանակ։ Հայաստանի խոշորագույն և նշանավոր վանքային համալիրներից է, ուր առավել շեշտված են միջնադարի հայ ճարտարապետության առանձնահատուկ գծերը: Մի քանի տարի կրոնավորի սքեմի տակ Հաղպատում է ապրել Սայաթ-Նովան: 1996-ին Հաղպատի վանական համալիրը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցուցակ» -ում։